պատմում են 11-րդ դասարանի սովորողները
Չեմ բողոքի ինքնամեկուսացումից, քանի որ այն շահավետ դարձավ ոչ միայն վիրուսից պաշտպանվելու համար այլ նաև սեփական Ես-ի որոնման համար՝ մտածելու նպատակներիս մասին, ինքնակրթվելու, ժամանակ տրամադրելու իմ սիրելի զբաղմունքներին։- Մերի Ասլանյան
Այս օրերի ամենամեծ կորուստս համարում եմ տատիկ պապիկներիս չայցելած օրերը, որը կլրացնեմ առաջին իսկ հնարավորության դեպքում:- Սեյրան Բեժանյան
Երբ ինքնամեկուսացումը ավարտվի, ամենառաջին բանը, որ կանեմ կլինի տնից դուրս գալը և մի լավ շունչ քաշելը:- Նազելի Տեր-Պետրոսյան
Այն ամենը, ինչ հիմա կասեմ, ոչ թե ապագայի պլաններ են այլ ցանկալի շարունակություն ինքնամեկուսացումից հետո։ - Արա Անանյան
Ինչքան խիստ կարգապահ լինենք, այնքան շուտ կավարտվի այս մղձավանջը ու մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին:- Ինեսսա Փանոսյան
Եվ, որ ամենաանհամբերն եմ սպասում ու մեծ հույսով՝ դրսում քայլող մարդկանց դեմքին ժպիտ կլինի, գոնե մի քանի օր)))- Եվա Բերբերյան
Արդեն որոշ հոգեկան շեղումներ եմ նկատում ինքս ինձ մոտ։ Սկսենք նրանից, որ ես չեմ ինքնամեկուսացել, ինձ <<ինքնամեկուսացրել են>>։- Էլեն Սարատիկյան
տրված ժամանակը պետք է օգտագործել ինքնազարգացման համար։ Մինչ վիրուսի հայտնաբերումը Հայաստանում, իմ օրը պտտվում էր հետևյալ ցիկլով՝ դպրոց, մաթեմաթիկայի և ֆիզիկայի անհատական պարապմունքեր, տուն։ -Էրիկ Թովմասյան
Նրան, ով ստիպեց չբավարարվել միայն պատկերացումներով: Ով ոչ մի քայլ չանելով, ստիպեց գալ իր հետևից: Ում միայն ժպիտը կարող էր ստիպել քեզ արևի շողի նման ամբողջ կյանքդ հետևել իրեն… Սևակ Սահակյան
- Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան երբ այս ամենն արդեն անցյալում կլինի։ - Ինգա Բաբայան
- Նպատակ ունեի այս ընթացքում ընդունվել մոդելավորման դպրոց և դպրոցին զուգահեռ հմտանալ իմ ընտրած մասնագիտության մեջ, բայց ինքնամեկուսացումը և այս հիվանդության առաջ գալը խանգարեց ինձ այս հարցում և սա կլինի այն կարևոր բաներից մեկը, որը ես կանեմ ինքնամեկուսացման ավարտից հետո: - Ռաիսա Խաչատուրովա
Комментариев нет:
Отправить комментарий