Ուսումնական Ճամփորդություններ

пятница, 17 апреля 2020 г.

Ինչպե՞ս եմ պատկերացնում ինձ ինքնամեկուսացումից հետո

պատմում են 11-րդ դասարանի սովորողները






  • Չեմ բողոքի ինքնամեկուսացումից, քանի որ այն շահավետ դարձավ ոչ միայն վիրուսից պաշտպանվելու համար այլ նաև սեփական Ես-ի որոնման համար՝ մտածելու նպատակներիս մասին, ինքնակրթվելու, ժամանակ տրամադրելու իմ սիրելի զբաղմունքներին։- Մերի Ասլանյան
  • Այս օրերի ամենամեծ կորուստս համարում եմ տատիկ պապիկներիս չայցելած օրերը, որը կլրացնեմ առաջին իսկ հնարավորության դեպքում:- Սեյրան Բեժանյան
  • Երբ ինքնամեկուսացումը ավարտվի, ամենառաջին բանը, որ կանեմ կլինի տնից դուրս գալը և մի լավ շունչ քաշելը:- Նազելի Տեր-Պետրոսյան
  • Այն ամենը, ինչ հիմա կասեմ, ոչ թե ապագայի պլաններ են այլ ցանկալի շարունակություն ինքնամեկուսացումից հետո։ - Արա Անանյան
  • Ինչքան խիստ կարգապահ լինենք, այնքան շուտ կավարտվի այս մղձավանջը ու մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին:- Ինեսսա Փանոսյան
  • Եվ, որ ամենաանհամբերն եմ սպասում ու մեծ հույսով՝ դրսում քայլող մարդկանց դեմքին ժպիտ կլինի, գոնե մի քանի օր)))- Եվա Բերբերյան
  • Արդեն որոշ հոգեկան շեղումներ եմ նկատում ինքս ինձ մոտ։ Սկսենք նրանից, որ ես չեմ ինքնամեկուսացել, ինձ  <<ինքնամեկուսացրել են>>։- Էլեն Սարատիկյան
  • տրված ժամանակը պետք է օգտագործել ինքնազարգացման համար։ Մինչ վիրուսի հայտնաբերումը Հայաստանում, իմ օրը պտտվում էր հետևյալ ցիկլով՝ դպրոց, մաթեմաթիկայի և ֆիզիկայի անհատական պարապմունքեր, տուն։ -Էրիկ Թովմասյան
  • Նրան, ով ստիպեց չբավարարվել միայն պատկերացումներով: Ով ոչ մի քայլ չանելով, ստիպեց գալ իր հետևից: Ում միայն ժպիտը կարող էր ստիպել քեզ արևի շողի նման ամբողջ կյանքդ հետևել իրեն… Սևակ Սահակյան

    • Комментариев нет:

      Отправить комментарий