суббота, 28 сентября 2013 г.
Արտագնա կլոր սեղան Մեծամորի ավագ դպրոցում
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, միջին և ավագ դպրոցի մի խումբ սովորողներ և դասավանդողներ եղան Մեծամորի ավագ դպրոցում: Մեր նպատակը մեկն էր՝ կլոր սեղանի շուրջ ծանոթացնել կրթահամալիրի կայքին, ենթակայքերին, հրավիրել մասնակցելու հանրակրթական Դիջիթեք 2014-ին , ծանոթացնել նախագծային ուսուցման արդյունավետությանը: Դպրոցը ջերմ էր, հյուրընկալ:
Հանդիպումից հետո միջին դպրոցի սովորողները այցելեցին Մեծամորի թանգարան, իսկ ավագ դպրոցը՝ Սարդարապատի հուշահամալիր:
Հանդիպումից հետո միջին դպրոցի սովորողները այցելեցին Մեծամորի թանգարան, իսկ ավագ դպրոցը՝ Սարդարապատի հուշահամալիր:
пятница, 27 сентября 2013 г.
«Աշխատող սովորողը» կրթահամալիրում
Կրթահամալիրում սովորողն ունի
ամենալավ պայմանները
ուսում ստանալու,
զարգանալու, սակայն լինում
են դեպքեր,
երբ սովորողի
ընտանիքում լինում
են սոցիալական
դժվարություններ, և վճարման խնդիրներ են առաջանում: Ի՞նչ անել, շարունակել
սովորե՞լ, թե՞ փոխել դպրոցը: Ի՞նչ անի ընտանիքն այդ դեպքում, իհարկե, կանգնում է դժվար
ընտրության առաջ. երեխան
չի ցանկանում
փոխել դպրոցը,
որովհետև այստեղ
իրեն լավ
է զգում,
ունի ընկերներ,
այստեղ ստանում
է այն,
ինչ իրեն
պետք է:
Այստեղ է , որ կրթահամալիրը աչքի է ընկնում իր անկրկնելիությամբ, հնարամտությամբ և ապացուցում է, որ սովորողի համար ստեղծում է ամենատարբեր
պայմանները, միայն թե հնարավորություն տա սովորողին սովորել: Այս դեպքում էլ ելք կա,
կրթահամալիրը սովորողին հնարավորություն է տալիս աշխատանքի միջոցով վճարել իր ուսման
վճարը: Չեմ ասի, որ շատ
հեշտ է դրա կազմակերպումը, նախ
անհրաժեշտ է աշխատատեղ
ստեղծել, սովորողի տարիքին
ու հնարավորություններին համապատասխան, որպեսզի
նա աշխատանքի միջոցով
հմտություններ ու կարողություններ ձեռք
բերի, որը հասուն
կյանքում հաստատ
պետք է գալու ընտանիք կազմելու,
ընտանիքի կարիքները
հոգալու համար:
Սա ունի հոգեբանական նշանակություն. սովորողներին հասկացնել, որ ցանկացած աշխատանք
պատվավոր է, որ չի կարելի ամաչել աշխատելուց, որ ծնողը, եթե չի կարողանում, վճարել,
ապա սովորողը կարող է իր ընտանիքին օգնել իր աշխատանքով, արդեն փոքր տարիքից հոգալ
նաև ընտանիքի կարիքները: Սա հետագայում միայն դրական ազդեցություն կունենա անձի, քաղաքացու
բնավորության զարգացման խնդրում: Արդեն ունենք Միջին դպրոցում աշխատող սովորողների
փորձ, ովքեր աշխատում են պարտեզում, ջերմոցում, խեցեգործության լաբորատորիայում, գրադարանում,
նաև ՝ ամռանը դպրոցում տարվող շինարարական
աշխատանքներում: Բավականին լուրջ խումբ է ստեղծվել, ունենք սովորողներ, ովքեր արձակուրդների
ընթացքում ամեն օր աշխատող բանվորների հետ միասին աշխատեցին ու վճարեցին իրենց ուսման
վճարները:
Աշխատանքի
կազմակերպման այս ձևը շարունակական է, արդյունքների մասին կխոսենք քիչ ավելի ուշ:
Արտագնա կլոր սեղան Մեծամորի ավագ դպրոցում
Վայրը - Մեծամորի ավագ դպրոց
Նպատակը – Աշնանային 8-րդ հավաք, արտագնա կլոր սեղան
Ներկայացնել աշնանային ստեղծագործական 8-րդ հավաքը
Այցելություն, Սարդարապատի հուշահամալիր
Ծրագիր
Նպատակը – Աշնանային 8-րդ հավաք, արտագնա կլոր սեղան
Ներկայացնել աշնանային ստեղծագործական 8-րդ հավաքը
Այցելություն, Սարդարապատի հուշահամալիր
Ծրագիր
- Ներկայացումներ՝
Ուսումնական նախագծեր
Հանրակրթական ԴիջիԹեք 2014 - Քննարկում, առաջարկների գրառում, ստուգատեսների հրավերների առաջարկներ,անվանակարգերի ներկայացում
Ճամփորդության օրը - 28.09.2013թ Ճամփորդության ժամանակը - 09:00-17:00
Մեկնումը – Մայր դպրոցից
Մեզ հետ վերցնում ենք - թվային տեսախցիկ, տեղեկատվական թերթիկներ, գրքեր
Ուսումնական ճամփորդության պատասխանատու`Լուսինե Սարգսյան, Քրիստինե Սահակյանց, Սուսան Սահակյան, Գնել Հարությունյան
среда, 28 августа 2013 г.
Պատրաստվում ենք նոր ուսումնական տարվան
Այսօր ևս Միջին դպրոցում նախապատրաստական աշխատանքնե էին կատարվում՝ ամսի 31-ին նոր միջավայրում ուսումնական պարապմունքները սկսելու համար:Ուսուցիչներով,սովորողներով հավաքվել ու աշխատում էինք:Մեզ էր միացել նաև մեր 9-րդ դասարանի Սուրենի մայրիկը՝ Աննան, ով իր օգնությունն առաջարկեց ու մեծ սիրով մեզ օգնեց:Աշխատանքները շատ են,բայց արդյունքն արդեն նկատելի է:
Подписаться на:
Сообщения (Atom)