Սիրելի՛ սովորող, Սբ.Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի նշվելու է ապրիլի 12-ին: Հեռավար-առցանց ուսուցման այս ընթացքը օգտագործենք այդ տոնին նախապատրաստվելու համար:
Զատկական այս նախագծից յուրաքանչյուրդ կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող մեկ-երկու ուղղություն և կատարել դրանք (ցանկության դեպքում կարող եք կատարել ամբողջը):
- Զատկական ընտանեկան ավանդությներ-ներկայացրեք, թե ինչպե՞ս են ձեր տանը, ձեր ընտանիքում պատրաստվում և տոնում Զատիկը: Ինչ ավանդույթներ կան, որոնք փոխանցվել են ձեզ տատիկ-պապիկներից: Հարցազրույցներ պատրաստեք ծնողների, տատիկ-պապիկների հետ: Թող պատմեն, թե ինչպե՞ս են իրենք տոնել Զատիկը, կա՞ արդյոք տարբերություն այսօրվա տոնակատարության հետ:
- Ի՞նչ զատկական ավանդական ուտեստներ եք պատրաստում դուք, ձեր մայրիկները, տատիկները: Գրեք դրանց բաղադրատոմսերը, պատրաստեք, տեսագրեք, ներկայացրեք ձեզ հարմար ձևաչափով;
- Արդյո՞ք ընդունված է ձեր ընտանիքում պաս պահել: Եթե այո, ապա ի՞նչ պասային ուտեստներ եք պատրաստում: Ներկայացրեք բաղադրատոմսերը, պատրաստման եղանակները:
- Զատկական ի՞նչ ավանդույթներ, խաղեր գիտեք: Ներկայացրեք դրանք
- Զատկական ի՞նչ երգեր գիտեք: Երգեք, ձայնագրեք, ներկայացրեք տեսահոլովակի տեսքով
- Ուսումնասիրեք զատկական ավանդույթները և սովորույթները ամբողջ աշխարոհում: Կարող եք ներկայացնել տարբեր երկների ավանդույթներ կամ ընտրել մեկ երկիր և ներկայացնել մի ամբողջական փաթեթով այդ երկրի ավանդույթները, Զատկի տոնակատարությունը, երգերն ու պարերը, ուտեստները և այլն:
- Զատկական ի՞նչ խորհրդանիշեր կան Հայաստանում, այլ երկրներում: Համացանից գտեք դրանց բացատրությունը: Օրինակ՝ որտեղի՞ց է Ամերիկա ներթափանցել զատկական խորհրդանիշ հանդիսացող ճագարը:
Նախապատրաստական աշխատանք
- Ինչպե՞ս են պատրաստվում զատկական տոնին Գլէա Ապու Անթարի ընտանիքում- Գլէա Դոնոեան
- Ինչպե՞ս են պատրաստվում զատկական տոնին մեր պոլսահայ բարեկամները- Ռուզան և Աիդա Կազանչեաններ
- Ածիկի պատրաստման նոր տեխնոլոգիա-ներկայացնում է թանթիկ Ռուզան Կազանչեանը
- Արեգ Կազանչեանի ողջույնը կրթահամալիրին -
- Զատկատոնին ի՞նչ ուտեստներ է պատրաստում պոլսահայ Մերջան Վուրալի ընտանիքը
- Զատիկը լիբանանահայ ընտանիքում- Փաթրիք Գազանճէանի մայրիկ
- որտեղի՞ց է Ամերիկա ներթափանցել զատկական խորհրդանիշ հանդիսացող ճագարը- Լևոն Սահակյան
- Ինչպե՞ս են տոնում Զատիկը Բուլղարիայում- Սուրիկ Թալալյան
- Ինչպե՞ս են տոնում Զատիկը Աբխազիայում- Սերգեյ Կիզոգյան
- Ինչպե՞ս են տոնում Զատիկը Բելոռուսում- Սերգեյ Կիզոգյան
- Զատկատոնի մասին կպատմի Հովհաննես Սարգսյանը
- Զատիկը ուղղափառ քրիստոնյաների համար- Նազելի Տեր- Պետրոսյան
- Ինչպե՞ս են տոնում Զատիկը Ուկրաինայում- Սևակ Սահակյան
- Զատկի տոնը Հայաստանում - Միլենա Մարկոսյան
- Զատկական ընտանեկան ավանդույթներ- Յուրա Մովսիսյանի ընտանեկան նախագիծ
իմ էլեկտրոնային հասցեն է. L.sargsyan@mskh.am
Комментариев нет:
Отправить комментарий