воскресенье, 8 марта 2020 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.03.2020

  • Վահան Տերյան « Գարուն»
  • Երգուսուցում- Կոմիտաս-«Քաղհան»
  • «Cha cha slide dance»
  • Միասնական պար- «Վանա ձկնորս»




ԳԱՐՈՒՆ



Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
                                                                                  

                                                                 «Քաղհան»



Գարնան գութանը հանեցի,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Աշնան անի լավ օրեր,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Քաղհան կանեմ հո բարով,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Տոլմա փաթթեմ բիբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:
Բեռնեմ սայլը սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր կանեմ:

Պատասխանատուներ՝ 11-րդ դասարանի սովորող Անգելինա Արզումանյան, երգուսուց՝ Աննա Երիցյան,
կազմակերպիչ՝  Լուսինե Սարգսյան

Комментариев нет:

Отправить комментарий