Ուսումնական Ճամփորդություններ

суббота, 21 марта 2020 г.

Զատկական ծեսին ընդառաջ



Սիրելի՛ սովորող, Սբ.Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի նշվելու է ապրիլի 12-ին: Հեռավար-առցանց ուսուցման այս ընթացքը օգտագործենք այդ տոնին նախապատրաստվելու համար: 
Զատկական այս նախագծից յուրաքանչյուրդ կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող մեկ-երկու ուղղություն և կատարել դրանք (ցանկության դեպքում կարող եք կատարել ամբողջը):
  • Զատկական ընտանեկան ավանդությներ-ներկայացրեք, թե ինչպե՞ս են ձեր տանը, ձեր ընտանիքում պատրաստվում և տոնում Զատիկը: Ինչ ավանդույթներ կան, որոնք փոխանցվել են ձեզ տատիկ-պապիկներից: Հարցազրույցներ պատրաստեք ծնողների, տատիկ-պապիկների հետ: Թող պատմեն, թե ինչպե՞ս են իրենք տոնել Զատիկը, կա՞ արդյոք տարբերություն այսօրվա տոնակատարության հետ: 
  • Ի՞նչ զատկական ավանդական ուտեստներ եք պատրաստում դուք, ձեր մայրիկները, տատիկները: Գրեք դրանց բաղադրատոմսերը, պատրաստեք, տեսագրեք, ներկայացրեք ձեզ հարմար ձևաչափով;
  • Արդյո՞ք ընդունված է ձեր ընտանիքում պաս պահել: Եթե այո, ապա ի՞նչ պասային ուտեստներ եք պատրաստում: Ներկայացրեք բաղադրատոմսերը, պատրաստման եղանակները:
  • Զատկական ի՞նչ ավանդույթներ, խաղեր գիտեք: Ներկայացրեք դրանք
  • Զատկական ի՞նչ երգեր գիտեք: Երգեք, ձայնագրեք, ներկայացրեք տեսահոլովակի տեսքով
  • Ուսումնասիրեք զատկական ավանդույթները և սովորույթները ամբողջ աշխարոհում: Կարող եք ներկայացնել տարբեր երկների ավանդույթներ կամ ընտրել մեկ երկիր և ներկայացնել մի ամբողջական փաթեթով այդ երկրի ավանդույթները, Զատկի տոնակատարությունը, երգերն ու պարերը, ուտեստները և այլն:
  • Զատկական ի՞նչ խորհրդանիշեր կան Հայաստանում, այլ երկրներում: Համացանից գտեք դրանց բացատրությունը: Օրինակ՝ որտեղի՞ց է  Ամերիկա ներթափանցել զատկական խորհրդանիշ հանդիսացող   ճագարը:

Նախապատրաստական աշխատանք


իմ էլեկտրոնային հասցեն է. L.sargsyan@mskh.am


Комментариев нет:

Отправить комментарий