вторник, 23 января 2018 г.

Ծիսական խոհանոց․ հարսանեկան տոլմա


Ժամանակահատվածը՝ հունվարի 22-25

Նպատակը՝

Սովորողներին ծանոթացնել ծիսական ճաշատեսակներին և քաղցրավենիքներին, միասին պատրաստել, տարածել ավանդական սովորույթները

Նախապատրաստական փուլ
· համացանցից գտնել տեղեկություններ հարսանեկան ազգային խոհանոցի մասին
· կազմել ծիսական մենյու
· պատումներով ներկայացնել իրենց ընտանիքներում ընդունված ծիսական հարսանեկան ուտեստները
· ընտրել կերակրատեսակը, որը և կպատրաստենք

Անհրաժեշտ պարագաներ՝
· բաղադրատոմսի բաղադրիչներ
· Գոգնոց
· ձեռնոց
· բարձր տրամադրություն

Նախագծային խոհանոցի մասնակիցներ՝
1. Մելինե Մարտիրոսյան /լուսաբանում/
2. Մարգարիտ Մանվելյան / Սուրհանդակ ռադիո/
3. Սվետլանա Խաչատրյան / կայքի լուսաբանման պատասխանատու/
4. Միշել Ղայթանջյան /նկարաշարի պատասխանատու/
5. Րաֆֆի Մինասյան
6.Մարտին Մանասյան
7.Արփի Մանուկյան
8. Գայանե Կարապետյան

Պատասխանատու կազմակերպիչ՝ Սիլվա Հարությունյան, Լուսինե Սարգսյան

Կաղամբով տոլմա (4 բաժնի համար) 
1 կգ հորթի միս, 2 գլուխ սոխ, 1 բաժակ բրինձ, տոմատի մածուկ, աղ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ, 1 գլուխ կաղամբ, լոլիկ, խառը կանաչի, սալոր, կանաչ խնձոր, կարագ: Մանրացրած սոխը, մաքրած, լվացած բրինձը խառնել մսին, համեմել պղպեղներով, աղով, խառը կանաչիով, ավելացնել տոմատի մածուկ, շաղախել: Կաղամբը խաշել, տերեւները կտրել եւ տոլման փաթաթել: Կաթսայի տակ ափսե դնել, տոլման շարել կաթսայի մեջ, ավելացնել սալորները, շերտերով ավելացնել նախօրոք կարագի մեջ տապակած լոլիկը, վրան ափսե շուռ տալ, լցնել այնքան ջուր, որ այդ ամենը ծածկի եւ եփել 40 րոպե (նախ` ուժեղ կրակով, իսկ եռալուց հետո` մարմանդ կրակով): Կրակի վրայից վերցնելուց 10 րոպե առաջ վրան դնել շերտերով կտրտած թթվաշ կանաչ խնձոր: Կրակից վերցնելուց առաջ վրան ավելացնել 50 գր կարագ` տոմատի մածուկի մեջ դաղած: 

Комментариев нет:

Отправить комментарий