Շրջանավարտ 2018-19 Ես եմ նախագիծ

Ես եմ․․․․ 2019
Շրջանավարտի դիմանկար
                                                                          
Ես Դավիթն եմ, ազգանունս էլ Ստեփանյան է:
Չեմ սիրում 12 թիվը, այդ իսկ պատճառով ուրախ եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիորում սովորում եմ ուղիղ 10 տարի, այլ կերպ ասած՝ մեկ տասնամյակ: Հպարտ եմ, որ սովորում եմ հենց այս կրթահամալիրում, քանզի հնարավորությունները բազում են․ ազատ մտքի թռիչք, անհատական ուսումնական պլան, նոր գաղափարներով հարուստ կրթական ձևաչափներ, ճամփորդություններ և, ըստ իս, ամենակարևորը՝ ուսուցիչ-աշակերտ ընկերական հարաբերություններ: Ինչու եմ սա համարում ամենակարևորը, որովհետև հաջողության գաղտնիքը թաքնված է միմյանց ճիշտ հասկանալու և ընկալելու մեջ, երբ կողքինիդ համարում ես ոչ թե այդպես էլ չբացահայտված օբյեկտ, այլ ընկերական միջավայրի կարևոր տարր: Եթե գլոբալացնենք կրթահամալիրից գանձված բոլոր օգուտները` կստացվի ընդհանուր պատկեր, որտեղ կցուցադրվի աշակարտի կրեատիվ մտածելու հնարվորությունների զարգացումը, թիմային աշխատանքի ունակությունը և ընդհանրապես ազատ շփման առկայությունը:



Իմ հաջողությունների մասին
2014թ-ին մասնակցել եմ <<Պատանի ինժեներ>> ֆիզիկա-մաթեմատիկական օլիմպիադային` զբաղեցնելով 3-րդ կարգ։
2015թ-ին մասնակցեմ եմ <<Քաղաքային կանաչ լուսավորում>> ծրագրին և զբաղեցրել 1-ին տեղը։
2015թ-ին մասնակցել եմ <<Global money week>> ծրագրին
2017թ-ին ստացել եմ <<Լավագույն աշակերտ>> անվանակարգով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգև
2017թ-ին արժանացել եմ <<eTwining Pupul Quality Label>>-ին` մասնակցելով <<Teaching Charles Dickens through Drama "Oliver">> ծրագրին
2017թ-ին արժանացել եմ <<eTwining Pupul Quality Label>>-ին` մասնակցելով <<Gifts with cultural value>> ծրագրին
2018թ-ին արժանացել եմ <<eTwining Pupul Quality Label>>-ին` մասնակցելով <<Grandma's stories>> ծրագրին:

Ողջույն: Ես Հուրին եմ: 2018-2019 թթ. շրջանավարտ:

Ծնվել եմ Սիրիայի մայրաքաղաքում՝ Դամասկոսում, որտեղ սովորել եմ մինչև 5-րդ դասարան: Հասցրել եմ մեկ տարի սովորել նաև Լիբանանում և ի վերջո եկել, հասել եմ Հայաստան: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի նման ոչ մի երկիր չեմ տեսել, իսկ Երևանից ավելի ջերմ ու սրտաբաց քաղաք չկա աշխարհում:

Ոգևորվում և ոգեշնչվում եմ ամեն ինչից: Ամենափոքր կետը կարող եմ դարձնել նպատակ և պայքարել ամեն կերպ` այդ նպատակը իրականացնելու համար:

Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը իմ դպրոցական կյանքը կազմող ճանապարհի մի ուղին էր` ամենալավ ուղին:

Կրթահամալիրը ինձ տվել է ինքնվստահություն, քանդել է ինձ ամփոփ պահող իմ կառուցած պատերը և գույներ ավելացրել իմ սև ու սպիտակին: Այս 6 տարվա ընթացքում ես ունեցել եմ բազում հուշեր, որոնք երբեք չեմ ցանկանա փոխարինել: Կրթահամալիրում ես զգացել եմ ջերմություն, որն այդքան արտահայտված չէր ուրիշ կրթական հաստատություններում. կրթահամալիրը մի ընտանիք է, իսկ յուրաքանչյուր անդամ՝ ընկեր:

Այս ընթացքում ես ձեռք եմ բերել շատ հաջողություններ: Մասկնակցել եմ մեծ թվով նախագծերի, եղել եմ ՏՏ ոլորտի նախագահի մրցանակի հավակնորդ և «Լապտեր» պատանեկան ամսագրի անդամ:

Խոսեմ մի փոքր իմ նպատակների և երազանքների մասին:
Ժամանակի ընթացքում շատ են փոխվել իմ երազանքները, սակայն վերջում վերադարձել եմ նույն երազանքին: Ամեն կերպ պայքարում եմ՝ հաղթահարելով դժվարությունները և անհամբեր սպասելով այդ երազանքը կատարվելու պահին: Այս ընթացքում հասկացել եմ, որ բոլոր նպատակները ունեն ուղի և այդ ուղիները կազմված են դժվարություններից, ձախողություններից, ուրախ և տխուր օրերից, պայքարներից, հիասթափություններից, կեղծիքներից և անկեղծությունից, սակայն վերջում ամենակարևորը՝ հաջողությունից: Վստահ եմ, որ չկա ոչ մի հաջողություն առանց նպատակի, առանց պայքարի...

Շնորհակալ եմ կրթահամալիրին բոլոր այս օրերի համար: Ճիշտ է՝ այս ամենը ունեն ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ, սակայն միայն հիշողություններն ու հուշերն են, որ երբեք չեն ունենում վերջ...




Նորայր Ասատրյան
Որտեղ բարակ է, թող պատռվի:
Մարդ ծնվում է երկու անգամ: Առաջին անգամ որպես կենդանի, երկրորդ անգամ որպես հոգեղեն էակ:
Ապրելու համար երկրորդ ծնունդը պարտադիր չէ: Մարդը հոգեպես և գաղափարապես զարգանում է ներքին պարտադրվածությունից: Մարդն ուզում է ապրել ՄԱՐԴԱՎԱՐԻ: Առաջին հայացքից անմեղ ու ոտի վրա հիշվող արտահայտություն է: Բայց տվյալ արտահայտությունը, ավելի կոնկրետ մարդավարի ապրելու գաղափարի պարունակությունը ահավոր ճկուն է: Ու զարգանում է մարդկանց հետ միասին:
50 տարի առաջ մարդավարի ապրող մարդիկ լրիվ ուրիշ ձև էին ապրում` համեմատած ներկայիս կյանքի ու մոդայի համեմատ: Գաղափարները հարմարվում են մեծամասնությանը: Ես չգիտեմ` ինչը էն չի մեծամասնության հետ: Բայց ով որ խոսում է մեծամասնության մասին, այնպես է խոսում, որպեսզի դիմացինը հասկանա, որ տվյալ մարդը չի մտնում մեծամասնության մեջ: Ոնց որ չափից դուրս պսպղան են, որպեսզի մնան մոխրագույն մասսայի մեջ: Պսպղանները գնալով շատանում են: Բայց մեծամասնությունը, միևնույն է, մնում է մեծամասնություն: Ես ինքս հենց մոխրագույն մեծամասնության մասնիկ եմ: Չեմ փորձում տարբերվել: Հարյուր տարի մնա` հեչ պետքս չի: Իմաստուն ես` հոգիդ փրկիր: Ով գիտե, միգուցե ես չեմ փորձում տարբերվել, որովհետև տարբերվողները չտարբերվողներից ավելի շատ են ու հիմա հենց տարբերվողներն են մեծամասնություն ու հիմա ես փորձում եմ տարբերվել` չտարբերվելով: Ով գիտի:
Սա ուղղակի հերթական խաբկանքն է, որպեսզի շարքային պսպղանը իր աչքին ընդգծի իր չնչին արժեքները ու վեհությունը: Ասենք` մի վանդակի մեջ 5 հատ շուն կա, բոլորին կեր են տվել ու քո կերի մեջ մի ոսկոր ավել է: Հա, բան չասացի, էլի բան ա: Բայց իրականում դու ընդամենը շուն ես ու քո կերածը ոսկոր է: Անվերջ պտույտներ կատարիր` արհեստական արժեքներդ ընգծելու համար: Դու կորցնում ես այն ժամանակը, որով ինքդ պետք է կերտեիր հոգիդ: Ու ծնվեիր որպես հոգեղեն էակ: Որպեսզի մարդավարի ապրեիր: Չկա մեծամասնություն, չկա ճիշտ կամ սխալ: Կաս դու ու քո հոգին: Կերտիր, զարգացրու, ձևավորիր: Քո սրտից ու հոգուց ավելի իրական բան չկա այս աշխարհում, հավատա: Ինչից որ մենք վախենում ենք, դա էլ մեզ բուժում է: Իմաստության սկիզբը Աստծու հանդեպ երկյուղն է: Ինձ համար Աստված, քեզ համար թող լինի այն նպատակը, որին ձգտելու ես ողջ կյանքդ: Որտեղ մարդու գանձերն են, այնտեղ էլ մարդու սիրտն է: Եթե ձգտում ես ինչ որ բանի` ինչ-որ մեծ բանի, նշանակում է այնտեղ տեսնում ես քո բոլոր ցանկություններն ու իղձերը: Վախեցիր քո ցանկություններից ու իղձերից: Ուղղակի հասկացիր` որտեղ բարակ է, վաղ թե ուշ կպատռվի: Դու կստանաս քո հարցերի պատասխանը: Ճիշտն ու սխալը հաստատ կողքովդ չի անցնի: Ուղղակի, երբ դու փորձես հասկանալ` որն է ճիշտ, որը` սխալ, ինչ որ մեկը համ ճիշտը կանի, համ էլ սխալը, ու հաստատ քեզանից ավելի լավ կհասկանա` որն էր ճիշտ, իսկ որը` սխալ:





download        Ողջույն: Ես Մերին եմ: 2018-2019 թթ. շրջանավարտ:




Ծնվել եմ Միացյալ Նահանգներում: Մի քանի տարի ապրել եմ աշխարհի ամենասիրուն քաղաքներից մեկում, և հասկացել, որ Երևանն ամենահարազատն է: Իմ սրտի քաղաքն է՝ սիրելի փողոցներով, սիրելի դեմքերով, հարազատ մարդկանցով լի:
Սիրում եմ ապրել կյանքը՝ իր բոլոր գույներով: Մեր օրերը հաջորդում են իրար՝ մեկը մեկից տարբեր, սև ու սպիտակ, երկար ու կարճ: Բայց նրանք բոլորը մեկ ընդհանուր հատկություն ունեն: Նրանցից ոչ մեկը երբեք նորից չենք ապրելու:
Անմնացորդ կարող եմ տրվել այն ամենին, ինչը կարող է հետաքրքիր ու հաճելի լինել ինձ համար: Սիրում եմ ամեն ինչի իդեալական ձևը՝ իդեալիստ եմ: Երբեմն շփոթում են քմահաճության, բծախնդրության հետ, բայց իդեալիզմը ամեն բան կատարյալ անելու ու տեսնելու ցանկությունն է: Մոտիվացվում եմ ամենատարբեր ու ծայրահեղ բաներից: Ամենաանծանոթ մարդն էլ կարող է դառնալ իմ մոտիվացիայի աղբյուրը:
Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այստեղ անցկացրել եմ իմ ամենատարբեր ու պայծառ տարիները: Կրթահամալիրը ինձ տվել է ամենակարևորները: Տվել է անփոխարինելի ու թանկ ընկերներ: Կրթահամալիրը սիրելի է դարձել հենց իր միջավայրի շնորհիվ: Ունեմ ամենաջերմ հիշողությունները, որ տարիների ընթացքում հավաքվել են մեկը մյուսի հետևից: Մենք ենք եղել մեր հիշողությունների ստեղծողը, մեր ամեն արկածի հեղինակը ու կազմակերպողը: Կրթահամալիրում անցկացրած տարիները չեմ փոխի ոչնչի հետ: Կրթահամալիրում ես վերագտել և բացահայտել եմ ինձ: Կրթահամալիրը մեծ դեր ունի իմ կյանքում, քանի որ այստեղ գտել եմ այն, ինչ վստահ եմ ուրիշ ոչ մի տեղ չէի գտնի:
Կրթահամալիրում սովորելու տարիներիս ունեցել եմ հաջողություններ: Մասնակցել եմ բազում նախագծերի, ստուգատեսերի, քննարկումների: Եղել եմ ՏՏ ոլորտի նախագահի մրցանակակրի հավակնորդ: Ղեկավարել եմ «Շողակն» պատանեկան ամսագիրը, այնուհետև դարձել «Լապտեր» պատանեկան ամսագրի խմբագիր:
Կրթահամալիրում երազանքները նպատակներ են դառնում, իսկ նպատակները՝ արդյունք: Բոլորն էլ ունեն երազանքներ, նպատակներ, ցանկություններ: Ես էլ: Նպատակներ, որոնց շատ մոտ եմ կանգնած և չեմ վախենում դժվարություններից, քանզի պայքարել է պետք սեփական երազանքների համար: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում կյաքից: Տարիների ընթացքում սովորել եմ սիրել ու ատել, ընկնել և բարձրանալ, սխալվել և սխալները ուղղել, նվիրվել ու հիասթափվել, աշխատել ու գնահատվել: Կարևորեցի անկեղծությունն, հավատարմությունն ու ընկերությունը:
Պահ է գալիս, որ ստիպված ենք լինում բաժանվել մեր ապրած տարիներից: Ամեն պատմություն ունի սկիզբ և վերջ: Շնորհակալ եմ իմ այս տարիների համար: Այս փուլն էլ կավարտվի, սակայն կմնան ամենաջերմ հիշողությունները դպրոցական տարիներից:
Մի օր վերադառնալու եմ ու պատմեմ իմ կյանքի, հիշողությունների ու գրանցած հաջողությունների մասին: Մնաք բարով…






Ես Շուշանն եմ Եփրիկյան ու գաղափար անգամ չունեմ,
թե ինչ կարելի է պատմել իմ մասին:

Դե… առաջին դասարանից սովորում եմ կրթահամալիրում, ունեմ տարբեր նախասիրություններ, սիրում եմ լեզուներ, բացի ռուսերենից և անգլերենից սովորում եմ նաև իսպաներեն:
Սիրում եմ անել թարգմանություններ, «Լապտեր»՚ պատանեկան ամսագրի անդամ եմ, նաև` «ՙՖիլմադարան» նախագծի հիմնադիր-անդամ: Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում մասնակցել եմ ռուսաց լեզվի օլիմպիադայի։

Վարում եմ բլոգ, որտեղ դրված են ուսումնական աշխատանքներիս
հիմնական մասը: Բացի թարգմանություններից` հետաքրքրվում եմ նաև գրականությամբ, պատմությամբ, անիմեներով* ու…
Ընդհանրապես կարելի է ասել, որ ինձ հետաքրքրում է ամեն ինչ, բացի
մաթեմատիկայից, ֆիզիկայից և քիմիայից:
Անիմե*- Ճապոնական անիմացիոն արտադրանք է, որը սովորաբար ստեղծվում է
ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով։


















Ես Գոհար Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ այստեղ արդեն 7 տարի։ Շատ ու շատ հիշողություններ կապված են այստեղի հետ։ Արդեն հազար անգամ, ամեն տարի գրել եմ, թե ինչ է ինձ համար այս դպրոցը և այստեղի մարդիկ։ Չեմ ուզում կրկնվել։Կպատմեմ ինձնից։ Դժվար թե ասեմ, որ դպրոցական կյանքը հեշտ է։ Այն իր հետ բերում է շատ բարդություններ և դեռահասության հետ կապ ունեցող խնդիրներ։ Մենք բոլորս աշխատում ենք լինել ընկերասեր, բարի ու մարդամոտ, բայց միևնույն ժամանակ չկորցնել առանձնահատկությունը։ Դա հանգեցնում է պարադոքսի։ Եվ գալիս է ժամանակ, երբ այդ մեթոդը չի աշխատում։ Մենք համարյա չենք շփվում ընկերների հետ դպրոցում, միշտ ականջակալներով ենք, իսկ տանը հակառակը՝ ցանկանում ենք շփում։ Դա շատերի մոտ է նկատվում, չէ որ մենք ռոբոտ չենք։ Եվ ահա ևս մեկ մարդ միացավ քո շրջապատին։ Դա ուրախ բան է, բայց դրա պատճառով կիսվում է ուշադրությունը։ Ես բազմաթիվ անգամ հերքել եմ դա, բայց հետո հասկացա, որ հենց դրանից եմ նեղվում։ Ինձ պետք են անհատականություններ, խմբերը ինձ համար չեն։ Խմբերում դու կորում ես ուրիշների ստվերի տակ՝ այն մարդկանց, ովքեր քեզնից ավելի տաղանդավոր են և մարդամոտ։ Երևի դա է աշակերտի դպրոցական խնդիրներից հիմնականը, կամ էլ միայն իմ։

Այս 7 տարվա ուսումը ինձ տվել է կյանքի փորձ։ Թե ինչպես պետք է հաղթահարել դժվարությունները, լինել այնպիսին, ինչպիսին կաս և ուղղակի վայելել կյանքը՝ բաց չթողելով ոչ մի հնարավորություն։ Շուտով ավարտում եմ` կտանեմ ինձ հետ միայն դրականը։ Այն արևը, որ լուսավորում է մեր դասասենյակները, այն բոլոր ծիծաղաշարժ պատմություններն ու խորիմաստ քննարկումները ինձ հետ կմնան միշտ։ Իմ դասարանցիների այդ անհոգ ժպիտները, տխուր պահերը, միջանցքները, որտեղով մենք քայլել ենք համ ուրախ, համ անհույս պահերին։ Գտել ենք մեզ այստեղ և շարունակում ենք կյանքի ուղին արդեն գիտելիքների և փորձի հսկայական պաշարով։
Եվ ահա, «Ես եմ»-ի իմ վերջին նյութը։ Ու ես միշտ էլ հպարտությամբ կասեմ, որ ես եմ՝ <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի շրջանավարտս։







Ես Աստղիկն եմ, որ կրթահամալիրում Աստղ դարձավ։
Երբ ինչ-որ բան շատ ես սիրում, ուրիշ ոչինչ աչքիդ չի երեւում, քոնը միակն է ու իդեալականը։ Պաշտելու չափ սիրեցի ուսուցիչներիս՝ Նունե Մովսիսյանին, Հասմիկ Նալբանդյանին, Հերմինե Անտոնյանին, Իռա Ապոյանին... Պաշտեցի դասարանս, բոլորին մեկ առ մեկ։
Դպրոցն ինձ շատ բան է տվել։ Չեմ ասի կարծիք արտահալտել ու ազատ լինել, որովհետեւ, որ ես չասեմ՝ բոլորն էլ կասեն։ Դպրոցը դարձրեց ինձ կայացած ու հաստատակամ մարդ իմ սովորածով, աշխատածով ու ստեղծականությամբ։
Ես 14 տարեկան էի, երբ ամռանը դաստիարակ էի աշխատում կրթահամալիրում ու փոքր եղբորս տարիքի երեխաները ինձ ընկեր Աստղ էին ասում։ Մինչ օրս ես իրենց համար ընկեր Աստղ եմ ու էդ անուշ ապրումներն ու հիշողություններն ինձ իմ կրթահամալիրն է տվել։ Կամ սիրելի տիկին Մարիի հետ գրադարանում աշխատելիս...
Խոսում եմ հինգ լեզվով՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն եւ իհարկե հայերեն։ Լեզուների հանդեպ սերս դպրոցում է առաջացել իսպաներենի դասընթացներին սիրելի՝ Նարինե Բարսեղյանի միչնորդությամբ։
Ստեղծականությանս համար շնորհակալ եմ Նունե Մովսիսյանին` տարբեր ամսագրեր ստեղծելու ու զարգացնելու համար։ Շնորհակալություն Չարչյան Գագիկին եւ Կարեն Մկրտչյանին` նկարչության մեջ ինձ ոգեւորելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ Երաժշտության մեջ էլ կրթահամալիրը ինձ միայնակ չի թողել։ Ավարտել եմ Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի կիթարի բաժինը, այժմ կրթահամալիրի երաժշտական դպրոցում դաշնամուր եմ սովորում՝ 3-րդ դասարան եմ։ Լիլիթ Առաքելյանին եմ շնորհակալ, որ դասերս վերջացնելուն պես առանց պարապելու վազում եմ դաշնամուրի: Շնորհակալ եմ, որ դիմանում է, չի ջղայնանում։
Լավ հիշողություններ ունեմ կապված մեր «Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբի» հետ։ Մինչ օրս մտերիմ ենք եւ անդամների հետ, եւ ղեկավար Լուիզա Քեշիշյանի հետ։ Հիմա Ավագ դպրոցի Ազգային երգի, պարի համույթում եմ (ղեկավար` Աննա Երիցյան) ու շարունակելու եմ համույթի անդամ լինել։
Կրթահամալիրը ինձ մեծ ընկերական շրջապատ է տվել։ Ամեն տարի տարբեր խմբեր ենք ձեւավորում ու տարբեր պրոյեկտների ենք մասնակցում։ Այս տարվա վերջում Թելունց Էրիկի հետ հիմնում ենք մեր «Ակտիվ կամավորների» հասարակական կազմակերպությունը, որ էլ ավելի մեծ հասարակական գործունեություն ծավալենք։
Կրթահամալիրը յուրաքանչյուր սովորողի համար հարթակ է ինքնաբացահայտվելու ու ինքնդրսևորվելու համար։ Շատ եւ շատ մրցույթների ու պրոյեկտների առաջարկություններ եղան։ «Բիլայն Արմենիա Gen-Z», Ռոսգոստրախ Արմենիա «Պատանի գործակալների թիմ», Technovation 2018, բարեգործական նկարչական պլեներներ մարզերի դպրոցներում, ABC finance Global money week եւ այլն:
Ընկերուհիներս եւ ես մտերիմ ենք ընկեր Արծվիկի հետ։ Ամեն անգամ, երբ ամսագրում հոդված էի գրում, ընկեր Արծվիկն անպայման ինձ գովում էր ուդա ինձ ավելի էր մոտիվացնում, որ լավ բան գրեմ, որ ընկեր Արծվիկը գովի։
Պատմելու շատ բան ունեմ, ժամանակ չունեմ, թե չէ գիրք կգրեի։
Ավարտելուն պես ընդունվելու եմ Երեւանի պետական համալսարանի «Մշակութաբանություն» բաժինը։
Մասնագիտության կողմնորոշումն էլ է կրթահամալիրիս շնորհքը։
Գիտե՛մ, ինձ դժվար է լինելու, ինձ չեմ պատկերացնում առանց կրթահամալիրի։ Մեջս դատարկվելու է ու Աստված տա լավ բաներով լցվի։

Կրթահամալիրը մտածելակերպ, ազատություն ու բոլոր իմաստներով առողջ ապրելակերպ տվողն է։

Շրջանավարտ 2017

Իմ  անհատական ուսումնական պլանը


                                                                                       Դիանա Զորյան








Իմ  անհատական ուսումնական պլանը
















Իմ  անհատական ուսումնական պլանը











Իմ  անհատական ուսումնական պլանը










Իմ  անհատական ուսումնական պլանը


Անդրեաս Դումանյան







Իմ  անհատական ուսումնական պլանը









Իմ  անհատական ուսումնական պլանը


Комментариев нет:

Отправить комментарий