суббота, 28 сентября 2013 г.

Արտագնա կլոր սեղան Մեծամորի ավագ դպրոցում

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, միջին և ավագ դպրոցի մի խումբ սովորողներ և դասավանդողներ եղան Մեծամորի ավագ դպրոցում: Մեր նպատակը մեկն էր՝ կլոր սեղանի շուրջ ծանոթացնել կրթահամալիրի կայքին, ենթակայքերին, հրավիրել մասնակցելու  հանրակրթական Դիջիթեք 2014-ին , ծանոթացնել նախագծային ուսուցման արդյունավետությանը: Դպրոցը ջերմ էր, հյուրընկալ:
Հանդիպումից հետո միջին դպրոցի սովորողները այցելեցին Մեծամորի թանգարան, իսկ ավագ դպրոցը՝ Սարդարապատի հուշահամալիր:





пятница, 27 сентября 2013 г.

«Աշխատող սովորողը» կրթահամալիրում
Կրթահամալիրում սովորողն ունի ամենալավ պայմանները ուսում ստանալու, զարգանալու, սակայն լինում են դեպքեր, երբ սովորողի ընտանիքում լինում են սոցիալական դժվարություններ, և վճարման խնդիրներ են առաջանում: Ի՞նչ անել, շարունակել սովորե՞լ, թե՞ փոխել դպրոցը: Ի՞նչ անի ընտանիքն այդ դեպքում, իհարկե, կանգնում է դժվար ընտրության առաջ. երեխան չի ցանկանում փոխել դպրոցը, որովհետև այստեղ իրեն լավ է զգում, ունի ընկերներ, այստեղ ստանում է այն, ինչ իրեն պետք է: Այստեղ է , որ կրթահամալիրը աչքի է ընկնում իր անկրկնելիությամբ, հնարամտությամբ  և ապացուցում է, որ սովորողի համար ստեղծում է ամենատարբեր պայմանները, միայն թե հնարավորություն տա սովորողին սովորել: Այս դեպքում էլ ելք կա, կրթահամալիրը սովորողին հնարավորություն է տալիս աշխատանքի միջոցով վճարել իր ուսման վճարը: Չեմ ասի, որ շատ հեշտ է դրա կազմակերպումը, նախ անհրաժեշտ է աշխատատեղ ստեղծել, սովորողի տարիքին ու հնարավորություններին համապատասխան, որպեսզի նա աշխատանքի միջոցով հմտություններ ու կարողություններ ձեռք բերի, որը հասուն կյանքում հաստատ պետք է գալու ընտանիք կազմելու, ընտանիքի կարիքները հոգալու համար: Սա ունի հոգեբանական նշանակություն. սովորողներին հասկացնել, որ ցանկացած աշխատանք պատվավոր է, որ չի կարելի ամաչել աշխատելուց, որ ծնողը, եթե չի կարողանում, վճարել, ապա սովորողը կարող է իր ընտանիքին օգնել իր աշխատանքով, արդեն փոքր տարիքից հոգալ նաև ընտանիքի կարիքները: Սա հետագայում միայն դրական ազդեցություն կունենա անձի, քաղաքացու բնավորության զարգացման խնդրում: Արդեն ունենք Միջին դպրոցում աշխատող սովորողների փորձ, ովքեր աշխատում են պարտեզում, ջերմոցում, խեցեգործության լաբորատորիայում, գրադարանում, նաև ՝ ամռանը  դպրոցում տարվող շինարարական աշխատանքներում: Բավականին լուրջ խումբ է ստեղծվել, ունենք սովորողներ, ովքեր արձակուրդների ընթացքում ամեն օր աշխատող բանվորների հետ միասին աշխատեցին ու վճարեցին իրենց ուսման վճարները:

Աշխատանքի կազմակերպման այս ձևը շարունակական է, արդյունքների մասին կխոսենք քիչ ավելի ուշ:

Արտագնա կլոր սեղան Մեծամորի ավագ դպրոցում
Վայրը - Մեծամորի ավագ դպրոց
Նպատակը – Աշնանային 8-րդ հավաք, արտագնա կլոր սեղան
Ներկայացնել աշնանային ստեղծագործական 8-րդ հավաքը
Այցելություն, Սարդարապատի հուշահամալիր
Ծրագիր
  1. Ներկայացումներ՝
    Ուսումնական նախագծեր
    Հանրակրթական ԴիջիԹեք 2014  
  2. Քննարկում, առաջարկների գրառում, ստուգատեսների հրավերների առաջարկներ,անվանակարգերի ներկայացում

Ճամփորդության օրը - 28.09.2013թ Ճամփորդության ժամանակը - 09:00-17:00
Մեկնումը – Մայր դպրոցից
Մեզ հետ վերցնում ենք - թվային տեսախցիկ, տեղեկատվական թերթիկներ, գրքեր
Ուսումնական ճամփորդության պատասխանատու`Լուսինե Սարգսյան, Քրիստինե Սահակյանց, Սուսան Սահակյան, Գնել Հարությունյան

среда, 28 августа 2013 г.


Պատրաստվում ենք նոր ուսումնական տարվան



Այսօր ևս Միջին դպրոցում նախապատրաստական աշխատանքնե էին կատարվում՝ ամսի 31-ին նոր միջավայրում ուսումնական պարապմունքները սկսելու համար:Ուսուցիչներով,սովորողներով հավաքվել ու աշխատում էինք:Մեզ էր միացել նաև մեր 9-րդ դասարանի Սուրենի մայրիկը՝ Աննան, ով իր օգնությունն առաջարկեց ու մեծ սիրով մեզ օգնեց:Աշխատանքները շատ են,բայց արդյունքն արդեն նկատելի է: