понедельник, 11 декабря 2017 г.

Նախագծի արդյունք

Աշտարակյան թափառումներ նախագծի արդյունք


Դեկտեմբերի 8-ին Ավագ դպրոցի 9-րդ դասարանների սովորողների մի խմբով կրթական փոխանակման ծրագրով ուղևորվեցինք Աշտարակ:
Նպատակը քայլարշավի միջոցով Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի 9-րդ դասարանցիներին ճանաչելն էր։ Միասին քայլել, պարել, կրթահամալիրից,կրթական ծրագրերից պատմելը մեր սովորողները շատ են սիրում։


Քայլարշավի և համատեղ ուսումնական աշխատանքի միջոցով  ծանոթացանք Աշտարակ քաղաքին, քաղաքի 4 կամուրջներին և պատմամշակութային արժեք ներկայացնող 5 եկեղեցիներին։ Աշտարակցի դպրոցականները սիրով ներկայացնում էին  եկեղեցիների պատմությունը, ավանդապատումներ   Սբ. Սարգսի և Սբ Կարմրավոր, Սպիտակավոր ու Ծիրանավոր եկեղեցիների և երեք քույրերի մասին: 
Հրապարակում և Սբ Սարգիս եկեղեցու բակում Աննա Երիցյանի և սովորողների հետ միասին իրականացրինք պարուսուցում և երգուսուցում: Սեբաստացիները  պատմեցին մեր դպրոցի մասին, ներկայացրին կրթական ծրագիրն ու հրավիրեցին կրթահամալիր:
Այս հանդիպումը շատ կարևոր էր՝ երկու տարբեր միջավայրների իններորդցիներ համատեղ պարով ու երգով են միավորվում, ճամփորդությամբ ու ուսուցմամբ։ Նախագիծը շարունակական է լինելու։ Փոխայցելություններ կլինեն՝ ՏՏ դասարանը, օտար լեզուների, կինո ֆոտոյի խմբերը կլինեն դպրոցում, կներկայացնեն մեր միջավայրը,որը կնպաստի նաև ընդունելությանն ու նախագծային խմբերով հանդես գալուն։ Ունենք պայմանավորվածություն հունվարյան ճամբարը համատեղ նախագծերով անցկացնելու։ Աշտարակյան թափառումները շատ արդյունավետ էին՝թափառումից մինչև համագործակցություն։























Комментариев нет:

Отправить комментарий