понедельник, 4 декабря 2017 г.

Աշտարակյան թափառումներ




Նպատակը- Քայլարշավի և համատեղ ուսումնական աշխատանքի միջոցով ծանոթանալ  Աշտարակ քաղաքին, քաղաքի 4 կամուրջներին և պատմամշակութային արժեք ներկայացնող 5 եկեղեցիներին: Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների հետ կրթական փոխանակման ծրագրերի իրականացում:
Խնդիրներ- Քայլարշավի միջոցով ծանոթանալ Աշտարակին, Աշտարակի պատմությանը:
Ո՞ր մարզում է գտնվում Աշտարակը, որ լեռներով է շրջապատված, ո՞ր գետն է հոսում քաղաքով՝ որտեղի՞ց է սկիզբ առնում և ու՞ր է թափվում:
Աշտարակ քաղաքի կամուրջներն ու նրանց պատմությունը:
Աշտարակյան 5 եկեղեցիները՝ Սուրբ Սարգիս, Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր, Մարիանե:
Ազգային երգ-պարի ուսուցում: Միասնական շուրջպարեր:
Օրը՝ 8 ուրբաթ
Մեկնումը Երևանից՝ 12.30
Ժամանում՝ 16.30
Նախագծի նկարագրությունը- 
13:30  Աշտարակի սուրբ Սարգիս եկեղեցու բակում հանդիպում  Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների հետ: Քայլարշավ դեպի կախովի կամուրջ, որտեղից աշտարակյան շատ գեղեցիկ տեսարան է բացվում՝ երևում են բոլոր 4 կամուրջները, Քասաղ գետը, Արագած, Արարատ և Արա լեռները: Աշտարակյան թաղերով քայլարշավ դեպի սուրբ Սպիտակավոր, Ծիրանավոր խոնարհված եկեղեցիները: Ճանապարհին կարելի է տեսնել հին և նոր Աշտարակը՝ իր նեղլիկ փողոցներով, ճարտարապետությամբ, հարուստ այգիներով: Պերճ Պռոշյանի թանգարանի մոտով կքայլենք   դեպի Կարմրավոր և Մարիանե եկեղեցիներ: Կլինենք Աշտարակի հրապարակում և Սիսակյան փողոցով կուղևորվենք դեպի Հայորդաց տուն:
Մասնակից սովորողների ցուցակ
  1. Վարդուհի Սուլթանյան
  2. Մանե Թոռունյան
  3. Արմեն Աթանյան
  4. Աննա Ղարիբյան
  5. Կարինե Ոսկանյան
  6. Արեն Պողոսյան
  7. Քրիստինե Մինասյան
  8. Սոֆի Առաքելյան
  9. Անգելինա Արզումանյան
  10. Եվա Բերբերյան
  11. Անուշ Թադևոսյան
  12. Միլենա Թորոսյան
  13. Աննա Ստեփանյան
  14. Գլէա Տոնոյան
  15. Նանոր Հովհաննիսյան
  16. Սուրեն Թալալյան
  17. Անի Ղազարյան

Պատասխանատուներ ՝ Հռիփսիմե Առաքելյան, Լուսինե Սարգսյան
Երգ-պար՝ Աննա Երիցյան


Комментариев нет:

Отправить комментарий