<<Անվտանգ աշխատանքային շաբաթ>> նախագծի արդյունք
«Անվտանգ աշխատանքային շաբաթ» նախագծային ուսուցումը բաղկացած էր 3 շրջանից՝ կրթահամալիրում, «Արմենտել» և «Կոկա -Կոլա» ընկերություններում։
Կրթահամալիրում սեմինարը վարում էին երկու ընկերություններից եկած հատուկ մասնագետներ, որոնք ներկայացնում էին խնդիրը և առաջարկում լուծման եղանակները։
«Արմենտել» ընկերությունում հետաքրքիր շրջայց ունեցանք։ Ծանոթացրին ընկերության կարգախոսներին, նոր բրենդային անվանափոխությանը և, որ ամենաուշագրավն էր, իրենց՝ առանց պատերի օֆիսային հատվածը, որը շատ նման էր մեր միջավայրին։ Մեզ համար այնքան ուշագրավ չէին մյուս սենյակները, որքան մեզ արդեն լավ ծանոթ այդ միջավայրը։ Մենք պատմում էինք մեր դպրոցի այդօրինակ միջավայրից և զուգահեռ անցկացնում օֆիսային տարածքի հետ։ Մեզ սպասում էր հյուրասիրություն և մտքերի փոխանակություն, որի համար շնորհակալ ենք կազմակերպիչներից։
Հաջորդ հանդիպումը Coca-cola ընկերությունում էր. այստեղ կարող եմ առանձնացնել տարհանումը, որը մեզ համար անակնկալ էր։ Երբ սեմինարի ժամանակ հնչեց տագնապի ձայնը, մենք չխառնվեցինք իրար, ասացին՝ պետք է դուրս գանք շենքից։ Դրսում ավելի իրական էր պատկերը՝ հրշեջ անձնակազմով:
Լևոն Սահակյան, Վարդուհի Սուլթանյան
Մենք մի խմբով գնացինք <<Բիլայն>>-ի գլխավոր մասնաշենք։ Այնտեղ մեզ սովորեցրին անվտանգությունը աշխատատեղում։ Առաջին հերթին մենք գնացինք երկրորդ հարկ և տեսանք նրանց գրասենյակները։ Մեզ ներկայացրին, թե ո՛ր սենյակը ինչի՛ համար է օգտագործվումՙ ո՛ւմ աշխատասենյակն է։ Հետո մեզ ցուցադրեցին փոքրիկ պրեզենտացիա, որի շնորհիվ վերհիշեցինք, թե ինչ պատճառներով կարող է աշխատավայրը վտանգավոր դառնալ: Հետո մենք հավաքվեցին թեյախմության և ծանոթացանք միմյանց հետ:
Գլէա Տօնոյան

Комментариев нет:
Отправить комментарий