Հրեա ծնողների սերն իրենց երեխաների հանդեպ սահմաններ չունի: Հոգեբանները կարող են խոսել նման դաստիարակության օգուտների ու վնասների մասին, սակայն, մի բան հաստատ է, որ հրեա երեխաները սիրո և ուշադրության պակաս երբեք չեն ունենում, գրում է thejizn.com-ը։
Չի կարելի երեխաներին բարդույթավորել
Հրեա մայրը երբեք չի ասի իր երեխային՝ «Դու այնքան վատն ես», նա կասի՝ «Ինչպե՞ս կարող է քո նման լավ տղան նման հիմարություն անել»:
«Իմ երեխան չունի և չի էլ կարող ունենալ թերություններ»,- նման դիրքորոշում ունեն հրեա մայրերը:
Իմաստուն ազատություն
Հրեական ժամանակակից դաստիարակությունը համակցում է երկու, առաջին հայացքից, բավական հակասական բաներ. երեխայի ազատությունն ու պահանջների խստությունը:
Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ «դաստիարակությունը» չէ, այլ օդը, որը հնարավոր չէ չշնչել: Օրինակ, նրանց համար զայրույթի արժանի արարք չէ հայրիկի անձնագիրը մոր թանկարժեք շրթներկով ներկելը:
Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան խախտում է անթույլատրելիի սահմանը: Հրեա երեխաները լավ գիտեն, որ մայրիկի օծանելիքը, օրինակ, կարելի է ցանել դրսի կատուների վրա, իսկ ա՛յ տատիկին խփել չի կարելի:
Գովել երեխային ամեն հարմար առիթով
Մայրը միշտ գովում է իր երեխային: Եվ այդ գովեստը սկսվում է երեխայի ծնվելու պահից: Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ չնչին հաջողություններով ու ձեռքբերումներով։ Իսկ եթե երեխայի ձեռքբերումներն ավելի լուրջ են, ապա ողջ ընտանիքի կողմից երեկարատև ծափահարություններն անխուսափելի են:
Սեփական վարքի համար պատասխանատվության բարձր մակարդակ
Հրեաները հավատում են, որ անգամ շտապողականության մեջ ասված ամենաաննշան խոսքն ու փոքր սայթաքումը, որ կատարվել է ծնողի կողմից երեխայի աչքի առջև, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, ահա թե ինչու հրեա ծնողներն իրենց օրինակով, իրենց խոսքերի և գործերի մեջ մեծ զգուշություն են դրսևորում՝ դրանով իսկ ճիշտ ուղղորդելով իրենց երեխաներին:
Ընտանիքում սերն ու հարգանքը երեխայի հոգեկան առողջության գրավականն են
Հրեաները փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են, որ ընտանիքում առաջին տեղում միշտ դրվում է մոր ուշադրությունը հոր հանդեպ և հոր ուշադրությունը մոր հանդեպ: Եթե երեխան ընկալի, որ իր ծնողներն ապրում են նախևառաջ իրար համար, ապա կհամոզվի, որ նրանց փոխհարաբերությունները ներծծված են հարգանքով, սիրով ու հոգատարությամբ, և, հետևաբար, նա իրեն պաշտպանված կզգա: Եվ, բացի դա, ծնողների նման վարքն ընդօրինակման հրաշալի օրինակ է:
Սովորել ծնող լինել
Ծնողական դաստիարակությունը սկսվում է դեռևս երեխայի ծնունդից առաջ: Աղջիկը, ամուսնանալով, արդեն պատրաստ է մայր լինել, նրան չեն սովորեցնում «ապրել սեփական անձի համար», այլ նրա գլխավոր աշխատանքը տունն ու ընտանիքն են:
Ձգտելով դաստիարակել ինքնուրույն, հաջողակ ու իրենց ոտքերի վրա ամուր կանգնած երեխաների, հրեա իմաստունները ստեղծել են դաստիարակության մի ամբողջ համակարգ, որի հետ Իսրայելում ամեն ցանկացողը կարող է ծանոթանալ հատուկ ծնողական կուրսերի ընթացքում: Նման կուրսեր կան հրեական դպրոցներում ու ժողովարաններում ողջ աշխարհի քաղաքներում: Ահա և արդյունավետ դաստիարակության առաջին օրենքը. այն սկսվում է սեփական դաստիարակությունից՝ առանձին «կին և մայր» ու «ամուսին և հայր» մասնագիտությունների ձեռքբերումից:
Սովորեցնել երեխաներին ճիշտ տնօրինել ժամանակը
Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը և բակերում անգործ շատախոսությունը։ Փոքր տարիքից երեխաները սովոր են, որ մշտապես պետք է գործով զբաղված լինեն, և դա նորմալ է:
- See more at: http://analitik.am/news/view/234267#sthash.AVkDaDuJ.LDnxUijv.dpuf
Комментариев нет:
Отправить комментарий