Չարենցի կամար
Յուրաքանչյուր մարդ անցնելով Գառնու ճանապարհով չի կարող անտարբեր անցնել Չարենցի Կամարի մոտով: Այն գտնվում է Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա:Կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից , որը կոչվում էր «Հանգստի կամարե հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի խոսքերը` նրա և ողջ հայ ժողովրդի կողմից պաշտելի Արարատ լեռան մասին: Այդ պատճառով էլ հուշակոթողը ժողովրդի կողմից առավել հայտնի է «Չարենցի կամարե անունով: Այստեղից վեհաշուք Արարատը տեսանելի է օրվա բոլոր ժամերին: Կամարի վրա գրված է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանիե բանաստեղծությունից հետևյալ տողերը` Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում: Կամարը զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս հիանալի հայոց երկրի գեղեցկությամբ:

Комментариев нет:
Отправить комментарий