четверг, 19 марта 2015 г.

Կրթական նոր հնարավորություն PR մասնագետերի համար

«PR» եզրույթն այժմ հաճախ է կիրառվում երիտասարդների կողմից: Շատերը ցանկանում են դառնալ այդ ոլորտի մասնագետներ եւ ավելի խորը պատկերացուներ կազմել հանրային կապերի գործիքների, տեխնոլոգիաների ու գաղտնիքների մասին:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպութունը փետրվարի 23-ին մեկնարկեց իր՝ «Հանրային կապերի /PR/ դպրոց»նախաձեռնությունը: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. կարճ ժամանակահատվածում հայտերի հսկայական «բանակ» կուտակվեց:
«Ուսումնասիրելով հանրային կապերի ոլորտն ու մասնագետների գիտելիքները՝ եկանք այն եզրակացության, որ մենք լրացուցիչ կրթության կարիք ունենք: PR ոլորտում ամեն օր զարգացում է նկատվում եւ այդ տեմպերին զուգընթաց մասնագետները պետք է վերապատրաստվեն: Սա է խնդիրը, որ մենք նախաձեռնեցինք PR դպրոցը և այն շարունակական է լինելու: Ցավոք սրտի 120 դիմորդներից մենք ընտրեցինք միայն 30-ին, սակայն հույս ունենք, որ այս նախաձեռնությունը քայլ առ քայլ կվերածվի ուսումնական ծրագրերով եւ հագեցած ենթակառուցվածքներով PR դպրոցի»,- իր խոսքում նշեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Այսօր երիտասարդներին իր փորձն ու գիտելիքները փոխանցեց Վիկտոր Սողոմոնյանը, ով PR մասնագետներին համեմատեց հրշեջների եւ օթերեւութաբանների հետ՝ ցույց տալով այս մասնագիտության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Դասընթացի շրջանակում երիտասարդները հարց ու պատասխանի միջոցով ստանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները, PR ոլորտի մասին նորանոր գիտելիքներով զինվում:
Մեծապես համաձայն չեմ այն մտքին, որ քաղաքականությունը անբարոյականություն է, քանի որ անբարոյականություն կարող է լինել նաեւ առօրյա կյանքում: Քաղաքականությունն անողոք է եւ այնտեղ անհրաժեշտ են միմիայն հմուտ PR մասնագետներ»,- իր խոսքում նշեց Վիկտոր Սողոմոնյանը:
«Հանրային կապերի /PR/ դպրոցը»-ի այս դասընթացը նույնպես  երիտասարդներին գիտելիքների պաշարով զինեց, սպասենք հաջորդին:
Հավելենք, որ եռամսյա դպրոցի ունկնդիրները անվճար ծանոթանալու են Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում ունկնդրելու են ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց (նախագահների և նախարարների մամուլի քարտուղարներ, գերատեսչությունների հանրային կապերի ստորաբաժանումների պատասխանատուներ և այլք) ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:
«PR» եզրույթն այժմ հաճախ է կիրառվում երիտասարդների կողմից: Շատերը ցանկանում են դառնալ այդ ոլորտի մասնագետներ եւ ավելի խորը պատկերացուներ կազմել հանրային կապերի գործիքների, տեխնոլոգիաների ու գաղտնիքների մասին:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպութունը փետրվարի 23-ին մեկնարկեց իր՝ «Հանրային կապերի /PR/ դպրոց» նախաձեռնությունը: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. կարճ ժամանակահատվածում հայտերի հսկայական «բանակ» կուտակվեց:
«Ուսումնասիրելով հանրային կապերի ոլորտն ու մասնագետների գիտելիքները՝ եկանք այն եզրակացության, որ մենք լրացուցիչ կրթության կարիք ունենք: PR ոլորտում ամեն օր զարգացում է նկատվում եւ այդ տեմպերին զուգընթաց մասնագետները պետք է վերապատրաստվեն: Սա է խնդիրը, որ մենք նախաձեռնեցինք PR դպրոցը և այն շարունակական է լինելու: Ցավոք սրտի 120 դիմորդներից մենք ընտրեցինք միայն 30-ին, սակայն հույս ունենք, որ այս նախաձեռնությունը քայլ առ քայլ կվերածվի ուսումնական ծրագրերով եւ հագեցած ենթակառուցվածքներով PR դպրոցի»,- իր խոսքում նշեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Այսօր երիտասարդներին իր փորձն ու գիտելիքները փոխանցեց Վիկտոր Սողոմոնյանը, ով PR մասնագետներին համեմատեց հրշեջների եւ օթերեւութաբանների հետ՝ ցույց տալով այս մասնագիտության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Դասընթացի շրջանակում երիտասարդները հարց ու պատասխանի միջոցով ստանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները, PR ոլորտի մասին նորանոր գիտելիքներով զինվում:
Մեծապես համաձայն չեմ այն մտքին, որ քաղաքականությունը անբարոյականություն է, քանի որ անբարոյականություն կարող է լինել նաեւ առօրյա կյանքում: Քաղաքականությունն անողոք է եւ այնտեղ անհրաժեշտ են միմիայն հմուտ PR մասնագետներ»,- իր խոսքում նշեց Վիկտոր Սողոմոնյանը:
«Հանրային կապերի /PR/ դպրոցը»-ի այս դասընթացը նույնպես  երիտասարդներին գիտելիքների պաշարով զինեց, սպասենք հաջորդին:
Հավելենք, որ եռամսյա դպրոցի ունկնդիրները անվճար ծանոթանալու են Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում ունկնդրելու են ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց (նախագահների և նախարարների մամուլի քարտուղարներ, գերատեսչությունների հանրային կապերի ստորաբաժանումների պատասխանատուներ և այլք) ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:







Комментариев нет:

Отправить комментарий