пятница, 18 июля 2014 г.


                                                    Արեգի ու Անժելինայի արկածները
Պատմում է Նելլի Գսպոյանը
Ամառային արձակուրդը Նոր դպրոցի ճամբարականների համար անցնում է ուրախ, հետաքրքիր ու արդյունավետ: Իսկ մեր ճամբարականներն ոչ միայն սեբաստացիներ, այլ դպրոցականներ են, այլ նաև մեզ հյուր եկած Հոլանդիայից՝ Անժելինան և Բելգիայից՝ Արեգը:
  Թերևս մի փոքր Արեգի համար դժվար է լինում խոսել հայերեն, այնուամենայնիվ մենք փորձում ենք հասկանալ միմիանց և ինչու ոչ նաև սովորել լեզուներ:
  Մեկ շաբաթ է ինչ նրանք այցելում են Նոր դպրոցի ճամբար, բայց արդեն հասցրել են ձեռք բերել շատ ընկերներ:
  Ճամբարը նրանց համար անցնում է շատ հետաքրքիր: Երկուսն էլ գրեթե ունեն նույն սիրելի զբաղմունքները, իսկ խոսքը ավելի շատ վերաբերվում է նկարչությանը: Նրանք մյուսների հետ հավասար ակտիվորեն մասնակցում են ճամբարային գործունեությանը՝ խաղում, սովորում պարեր, ճամփորդում և իհարկե լողում, այ դա արդեն բոլորի կողմից շա~տ սիրելի ժամն է:
Գտնվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատերից ներս, իրեն Սեբաստացի է զգում յուրաքանչյուրը:

Комментариев нет:

Отправить комментарий