Բարև ձեզ: Ես Աննա Զատիկյանն եմ: Արդեն երկու օր է մասնակցում եմ Նոր դպրոցի ուրախ ճամբարին: Այստեղ մենք պարում, երգում, լողում ենք, համով ուտելիքներ ենք ուտում, մասնակցում ենք տարբեր միջոցառումների և ճամփորդում ենք: Ճամբարը ինձ համար շատ ուրախ աշխարհ է, այն տարբերվում է առօրեական կյանքից: Ես այստեղ ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ շատ մտերիմ եմ: Մի փոքր կպատմեմ իմ այսօրվա ճամբարային կյանքից: Ես իմ ճամբարական ընկերների և ջոկատավարների հետ գնացի Գեղարվեստի դպրոց, որտեղ ընկեր Սյուզին սովորոցրեց մեզ հունական և, իհարկե, հայկական պարեր: Հետո ընկեր Թամարայի հետ գնացինք պատերին նկարելու, իսկ ավարտելուց հետո, գնացինք սնվելու: Ոռաաա: Եկավ մեր սիրելի ժամը. Լողի ժամը: Մի կուշտ լողալուց հետո, մի քիչ էլ խաղացինք, սովորեցինք չինարեն, ճաշեցինք և մինչ հանդիպում ասելով բոլորին` բաժանվեցինք մինչ վաղը: Իրականում ճամբարը էլ ավելի հետաքրքիր ու գունեղ է, իսկ բառերով դրանք նկարագրել չի ստացվում: Ծայծըն
Комментариев нет:
Отправить комментарий