вторник, 4 марта 2014 г.


Հասարակական նախագծերը իրականացվում են
Սաստիկ ցուրտ, մութ, մռայլ ձմռանը հաջորդում է մի լուսավոր, շատ լուսավոր մի եղանակ՝  գարունը, իմ ամենասիրած եղանակը: Գարունն ինձ համար ամեն ինչ է, մի ամբողջ կյանք, նոր կյանքի սկիզբ, հրաշք մի եղանակ, երբ նոր կյանք են առնում ծաղիկներն ու ծառերը, երբ հողը հանգիստ խոր շունչ է քաշում: Ինչպես կարող ես այս ամենը տեսնել, զգալ և փակվել սառը պատերով սենյակում և ոչինչ չանել:
 Փետրվարի սկզբից, երբ ուժեղ անձրևից հետո ձյունը հալվեց և երկնքում շողաց արևի առաջին ճառագայթները Միջին դպրոցի սովորողների հետ միասին դուրս եկանք բակ և հասարակական նախագծերը նոր շունչ ստացան: Ամեն օր հերթապահ դասարանի հետ միասին շրջում ենք դպրոցի տարածքներով, ներքին բակերով և տարածքն ազատում ենք աղբից: Փոցխեցինք  մեզ պատկանող  պարտեզները, փխրեցրեցինք հողն ու պատրաստեցինք ծառատունկի համար: Հատուկ խնամք էր պահանջում մեր վարդաստանը, որոնց խնամքով էտեցիք, ջրեցինք: Անչափ ուրախացանք, որ Էկոտուր 2014-ը մրցույթ հայտարարեց: Եվ անսահման էր մեր ուրախությունը, որ սովորաղներն իրենք էին նախաձեռնություններով հանդես գալիս: Մենք ունենք չորս նախագիծ, որոնք պետք է անպայման հասցնենք ավարտին: Ընթերցասրահի ներքին բակն ու շրջակա բակերի էկոնախագծերը վերջացնելուց հետո պետք է էկո նախագիծը տեղափոխենք Ծիծեռնակաբերդի այգի, քանի որ ապրիլի 24-ից հետո հաստատ մաքրման կարիք կլինի: 
Սովորողները աշխատում են անդադար, մենք համոզված ենք, որ կհաղթենք և կստանանք Վրաստան մեկնելու ուղեգիրը:

Комментариев нет:

Отправить комментарий