среда, 14 августа 2019 г.

Կազմակերպչի գործունեություն. 2019-2020 ուս. տարի




2019-2020 ուսումնական տարվա  օրացույց

Օգոստոսի 30՝ ուսումնական տարվա մեկնարկ
  • Ուսումնական պլանի հաստատում
  • Բլոգների թարմացում, նյութերի թողարկում
  • Անհատական աշխատանք նոր սովորողների հետ՝ բլոգների բացում, կիրառում, նյութի թողարկում, Էլ. փոստերի ստեղծում , կիրառում, ծանոթացում mskh.am-և highschool.mskh.am կայքերի հետ
  • Ուսումնական պլանի կազմում., հաստատում
  • Բարձունքի հաղթահարում
Սեպտեմբերի 2-6
  • Աշխատանք սովորողների խմբերի հետ
  • Ներքին բակերի ամենօրյա խնամք
  • Բլոգային աշխատանք

  • Սովորողների հետ ամենօրյա աշխատանք.
  • կազմակերպել սովորողների մասնակցությունը կրթահամալիրի օրացույցով որոշված նախագծերին
  • մասնակցել ուսումնական պարապմունքներին. դասավանդողի հետ քննարկել առանձին սովորողների վարքի առանձնահատկությունները, դրանց լուծումներ առաջարկել
  • նպաստել սովորողի ինքնակառավարման աշխատանքին. բանակցելու, քննարկելու հատկությունների ձևավորմանը
  • հետևել և մասնակցել սովորողների բլոգավարությանը
  • համակարգել սովորողների մասնակցությունը կրթահամալիրի օրացույցով, ուսումնական պլանով որոշված ճամփորդություններին
  • վերահսկել սովորողների ուշացումները և բացակայությունները, անհրաժեշտության դեպքում կապվել սովորողի ծնողի հետ
  • կազմակերպել սովորողների մասնակցությունը  առավոտյան ընդհանուր պարապմունքներին
  • կազմակերպել դասամիջոցները, հետևել սովորողների կարգապահությանը
  • աշխատել ներառական կրթության ծրագրով սովորողների հետ/ ներառել միջոցառումներին, ուղեկցել կաբինետներ և,  համագործակցել հատուկ մանկավարժի, ծնողի հետ/:

Խնամք


Բակի, շրջակա միջավայրի, բույսերի, ծաղիկների ամենօրյա խնամք իրականացնել, մասնակցել ամենօրյա հերթապահություններին


Առավոտյան ընդհանուր պարապմունքների պատասխանատու՝ ըստ նախապես հրապարակված գրաֆիկի


Բազմօրյա և մեկօրյա ճամփորդությունների համակարգում, կազմակերպում, բարձունքի նվաճումներ