четверг, 23 января 2020 г.

Չմուշկներով ճամբարականներ

Նախապես հրապարկված օրակարգի համաձայն քայլեցինք դեպի Իրինա Ռոդնինայի անվան Գեղասահքի դպրոց: Ոգևորությունը մեծ էր, եղանակը՝ ցուրտ: Ճանապարհի ընթացքում ջերմ զրույցներն ու ուրախ հիշողությունները
կրճատեցին ճանապարհի երկարությունը: Արագ զգեստափոխվելուց հետո արդեն սառույցի վրա էին թվով 20 ճամբարական; Մեզ միացավ և իր սահելու հմտությունները փոխանցեց Ալինա Թումասյանը: Խոստովանեմ, որ շատ գեղեցիկ և հմուտ սահող սովորողներ ունենք:

Комментариев нет:

Отправить комментарий