Ուսումնական Ճամփորդություններ

среда, 6 мая 2020 г.

Ես կարողանում եմ .ամփոփում





Հեղինակային կրթական ծրագրի  հեղինակների ստեղծագործական առցանց հավաքը կատարած աշխատանքները ամփոփելու, աճը բնութագրելու, գնահատելու, ձեռքբերումները գրանցելու ամենալավ շրջանն է:
Կազմակերպչի աշխատանքի անցումը ֆիզիկական միջավայրից առցանցի հետաքրքիր լուծում ստացավ: Այս դեպքում ես դարձա սովորող-ծնող-դասավանդող կապի կամրջակը. սկսեցի կազմակերպել սովորողի առցանց դասերի հարթակներ, լուծել տեխնիկական խնդիրներ, ապահովել սովորող -դասավանդող, ծնող-սովորող - կազմակերպիչ կապը: Ֆիզիկական միջավայրում կատարվող շրջակա միջավայրի խնամքը տեղափոխվեց առցանց միջավայր՝ ներգրավելով ծնողներին, հարևաններին (տեսնելու համար՝ անցեք հղումով): Մեծացավ հետաքրքրությունն Ավագ դպրոցի կայքի, թողարկվող նյութերի, մատյանների հանդեպ: Սովորողների հետ կապ հաստատելու համար բավարար չէր միայն էլ.հասցեների համակարգը, օգտագործում եմ բոլոր հնարավոր միջոցները՝  WhatsApp, Messenger, Viber և այլն՝ սովորողին ևծնողին ավելի հասանելի բոլոր հնարավոր հավելվածները: Այս հավելվածների հետ աշխատելիս բացահայտեցի դրանց ոչ միայն նամակագրական արագ կապ ստեղծելու, այլև ծավալով մեծ ձայնագրություններ փոխանցելու հնարավորությունը:

Չկա չարիք՝ առանց բարիքի.
Վերջին օրերին աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով կրթական ոլորտը ևս անցավ հեռավար-առցանց ուսուցման: Առաջին շրջանում մտահոգութունը մեծ էր, սակայն չեմ կարող չնշել, որ կրթահամալիրը շուրջ 10 տարի է՝իրականացնում է բլոգային ուսուցում, որը կրթահամալիրի առանձնահատկություններից էԹվում էր՝ ամեն ինչ լավ է, սովորողները ըստ կարգի օգտագործում են բլոգները, սակայն իրականացնելով «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագիծը՝ակնհայտ դարձան բլոգում առկա խնդիրները: Դրանք ընթացքում  շտկվեցին և դեռ շտկվում են:
Մյուս կարևորի մասին, որ ուզում եմ խոսել, առանձնացնել, ֆիզիկական միջավայրում աչքի չընկնող սովորողների ներգրավվածությունն է. ապշելու արդյունք: Ուզում եմ առանձնացնել 11-րդ դասարանի սովորող Յուրա Մովսիսյանին, նախագծերին մասնակցելը, առաջադրանքներ կատարելըվերլուծելըհետազոտում-քննարկումները իրոք առանձնացնելու է արժանի: Խաչատրյան Նարեկ, Գալստյան Մարինե աշխատանքային զույգը. ֆիզիկական միջավայրում, թվում էր, գրեթե ոչնչով չհետաքրքրվող սովորող Նարեկի կատարած հետազոտական և վերլուծական աշխատանքները  պատմությունից, հայոց լեզու և գրականությունիցթարգմանությունները, անգլերենից կատարած նախագծերն ու առաջադրանքները , Մարինե Գալստյանի մոտ ի հայտ եկած կիթառ նվագելու հմտությունը, հայոց լեզու, գրականությունից կատարած վերլուծությունների շարքը, նախագծերին ակտիվ մասնակցությունը, թարգմանությունները, Ռաիսա Խաչատուրովան՝ աչքի ընկնող ընտանեկան նախագծերով իր կրտսեր քույրիկի հետ անընդհատ ուսումնական ֆիլմեր ստեղծելով չեմ կարող ժպիտով և հիացմունքով չնշել։ Այսօրինակ սովորողներ իգործունեությունը դիտարկելիս հանգում եմ այն եզրակացության, որ դասարանում առաջարկած նախգծերի, դասերի կատարման, անելիքների մասին հայտարարությունները բոլորինն են, իսկ առցանց-հեռավար ուսուցման ընթացքում անհատական են դառնում. մի քանիսի մոտ՝ ծնողների հետևողականության արդյունքում, մյուսների մոտ՝ պարտաճանաչության:
Այս փուլում կարևոր է նաև սովորողի ինքնագնահատումըԵվա Բերբերյանըոր այս շրջանում աչքի է ընկնում գեղեցիկ պատումներով, իր ձեռքբերումը համարում է հեծանիվ վարել սովորելը, գրավոր խոսքում միտքը ճիշտ կառուցելը, գրական տեքստերի վերլուծելը:
Մարիամ Ժամկոչյանը իր ձեռքբերումն է համարում ինքնուրույն կարծիք ունենալըընկերների և շրջապատի կարծիքներից անկախ լինելը: Ես էլ կավելացնեմ երաժշտական և մյուս նախագծերին արագարձագանքելը և տնային պայմաններում պլաստիկի և թղթի վերամշակման համար թափոններ հավաքելը: Նանոր Հովհաննիսյանի և Սոնա Գիլոյանի նման ընդունակ սովորողները հասել են ինքնակրթության այն մակարդակին, որ իրենք են առաջարկում  ի՞նչ սովորել: Ինքնակրթության ավելի լավ արդյունքի գրանցում դժվար թե հնարավոր լինի ներկայցնել: Սովորողների այսօրինակ շարքը կարելի է թվարկել ու թվարկել:
Ցավով նշեմ՝ Ջոն Սիմոնյանին,  Սամվել Վարդանյանին,  որ ո՛չ այս, ո՛չ այլ շրջանում այդպես էլ ոչնչով չհետաքրքրվեցին:
Այս փուլում մեծ կորուստ եմ համարում անհնարինությունը մեր ճամփորդությունների կազմակերպման, որոնց ընթացքում մշտապես սերտ կապ է ստեղծում սովորողների մեջ, ունեցածը միմյանց հետ կիսելու, իրար մասին հոգ տանելու,  համակեցության հմտություններ է մշակում: Հուսամ՝ հետհայացք նետելով այս փաստին՝ սովորողները ավելի կգնահատեն և կկարևորեն ճամփորդություններին մասնակցելը և ճամփորդական պատումներ ստեղծելը:
Սակայն արած-չարածիինքնակրթությանաճի բնութագիրը ակնհայտ տեսնելու լավագույն միջոցը  «Ես կարողանում եմ» նախագիծն է: Ուսումնասիրություն ենք կատարել Google Forms-ի միջոցով։ Հարցմանը մասնակցել են 11րդ դասարանի շուրջ  60 սովորող: Մյուս սովորողները նախագիծը ամփոփել են իրենց բլոգներում:

Արդյունքում՝
  • Ուսումնասիրելուսումնասիրություն է կատարել 53 սովորող, և թողարկվել է 242 նյութ
  • Հետազոտել, հետազոտություն է կատարել 58 սովորող և թողարկվել,է 128 նյութ
  • վերլուծել, վերլուծություն է գրել 60 սովորող, և թողարկվել է 431 վելուծական նյութ
  • նոր մեդիա հարթակների, գործիքների կիրառում ինքնակրթության  արդյունքում սովորել և գործածում են 37 նոր ծրագրեր, գործիքներ և հարթակներ
  • ճամփորդել,  ճամբարել են 38 սովորող և թողարկել են 103 ճամփորդական նյութ և նկարաշար
  • կրթահամալիրային ծեսերին, ցուցահանդեսներին, ցուցադրություններին մասնակցել են 45 սովորող և թողարկել են 66 նյութ
  • եղել են ինքնավար,  ինքնակրթվել են 55 սովորող, ունեն 77 պատում, 33 սովորող էլ ինքնակրթվել են (գրքի ընթերցում, ֆիլմերի դիտում և այլն),  բայց չունեն հղում
  • Այլ կարողությունների կամ հմտությունների ձեռքբերումների  61 համապատասխան նյութ։
Այսպիսով, լինելով Ավագ դպրոցի 11րդ դասարանների կազմակերպիչ, ուրախանում և ոգևորվում եմ մեր սովորողների ձեռքբերումներով, առաջընթացով, ինքնուրույն, մոբիլ և ստեղծական լինելու կարողություններով: Նույն ոգևորվածությամբ և սիրով մտադիր եմ իմ հունիսյան նախագծային աշխատանքները կազմակերպել այդ ուղղությամբ:




Комментариев нет:

Отправить комментарий