Ուսումնական Ճամփորդություններ

четверг, 2 апреля 2020 г.

Արի պարենք

                            Արի պարենք 

Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Որպեսզի  չմոռանանք մեր ազգային պարերը առաջարկում եմ միանալ  «Արի պարենք »  նախագծին: 
Տեսագրությունները կարող եք ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին. L.sargsyan@mskh.am

 Հայկական ազգային 12 ոտք պարն իր անվանումը ստացել է պարաքայլերի քանակից: Այս պարը պարել են հարսանիքների և ուխտագնացությունների ժամանակ, սակայն ժամանակի հետ այն կորցրել է իր ծիսական նշանակությունը:

Մայրոքե
 Սասունի շրջանի պար է։Մայրոքե, թարս պար։ Ինչպես բոլոր թարս պարերը, այնպես էլ Մայրոքեն պարելիս գնում են դեպի ձախ։ Այսինքն դա խորհրդանշում է, որ «գործը թարս է գնացել»: Պարն ունի 3 տարբերակ, յուրաքանչյուր տարբերակը իր յուրահատկությամբ։
11-րդ դասարանի սովորող Արեն պողոսյանը առաջարկում է պարել «Մայրոքե»

Комментариев нет:

Отправить комментарий