Ուսումնական Ճամփորդություններ

четверг, 12 марта 2020 г.

Օրը՝ շրջանավարտի հետ



Արեգ Գալոյան

Ծնվել է 2001թ. փետրվարի 7-ին, Երևանում: 2007թ-ից հաճախել է «Մետրո» դերասանական թատրոն, 2008թ-ից սովորել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցում: Հաճախել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: 2012թ-ից սովորում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2015թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Հայաստանը մենք ենք»
հեռուստահաղորդաշարը: Մեկ տարի ապրել և սովորել է Չեխիայի Հանրապետությունում։ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի պատանեկան խորհուրդի անդամ է, զբաղվել է կամավորությամբ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում և «Կարմիր խաչի» ասոցիացիայում: 2018թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և սցենարիստ:

Արեգ Գալոյանը ակտիվ մասնակցել է կրթահամալիրային նախագծերին։ Ներկայացնեմ դրանցից մի քանիսը՝



Հանդիպում շրջանավարտ Արեգ Գալոյանի հետ , բլոգը տես այստեղ
Հանդիպման օրը, ժամը, վայրը, թեման՝ ինչպես ընտրել մասնագիտություն, ինչով կարող է կ/հ-ը օգնել այս հարցում
Մարտի 17-ին, ընթերցասրահում, ժամը ՝ 11․00

Ինչպես ընտրել մասնագիտություն, ինչով կարող է կ/հ-ը օգնել այս հարցում

● Ով եմ ես
● Կրթահալիրն ու ես
● Ինչ մասնագիտություններ եմ փորձել ես
● Ինչպես է կրթահամալիրը ինձ օգնել
● Ինչպես հասկանալ, որ մասնագիտություններն են դուր գալիս ձեզ
● Ինչպես օգտվել բոլոր հնարավորություններից որոնք տալիս է կրթահամալիրը և ինչպես կարող են դրանք օգնել ձեզ
● Ինչպես փորձել տարբեր մասնագիտություններ, կրթահամալիրի օգնությամբ
● Ինչպես դառնալ նախաձեռնող կրթահամալիրի օգնությամբ
● Ինչ է պետք սովորել կրթահամալիրից
● Ինչպես կիրառել այն ամենը ինչ տալիս է կրթահամալիրը
● Սիրեք ու գնահատեք այն ամեն ինչը ձեզ տալիս է կ/հ-ը

Հարց ու պատասխան

Комментариев нет:

Отправить комментарий