Ուսումնական Ճամփորդություններ

воскресенье, 5 января 2020 г.

Շնորհակալագիր

Այ, հուզվելն էսպիսի բան է, երբ ուզում ես խոսել, կիսվել, արտահայտվել։ Ցանկացած ծնողի համար հպարտություն է ծառայության անցած ու հայրենիքի սահմանների պաշտպանության գործում իր ավանդը ներդրած զավակ ունենալը,
ցանկացած երիտասարդի համար՝ պատիվ այդ ծառայության միջով անցնելն ու համազգեստ կրելը։ Չեմ կարող շնորհակալական խոսքեր չասել սիրելի կրթահամալիրիս, որ 12 և ավելի տարիներ իր սեբաստացուն կրթում և պատրաստում է դիմակայելու կյանքի բոլոր պայմաններին։ Ինչպես չնշեմ վրանային ճամբարները՝ արևին, անձրևին, ցրտին , ինչպես չխոսել ռազմամարզական ճամբարների մասին, այստեղից էլ՝ ընկերասիրությունը, հացը ընկերոջ հետ կիսելու, միմյանց նկատմամբ ուշադիր, հոգատար լինելու գաղափարը։ Ա՜յ սա է կրթությունը, սա է արժեքը։ Այսօր էլ հայկական բանակը պետության ուշադրության կարիքն ունի, տարեցտարի նկատելի է բանակի կայունացումը, տարվող ջանքերը՝ զինվորի կյանքն ու առօրյան հագեցած ու բովանդակային դարձնելը։ Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրիս ամենահուզիչ մրցանակ-պարգևատրմանն արժանանալու համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

1 комментарий:

  1. ինչ սիրուն ես գրել, Լուսինե ջան... Տղուկիդ ու մեր բոլոր զինվորներին ու սպաներին՝ անփորձանք, խաղաղ ծառայություն ու վերադարձ իրենց սիրելիների մոտ...

    ОтветитьУдалить