Ուսումնական Ճամփորդություններ

четверг, 19 марта 2015 г.


Armenian PR association scientific-informational NGO
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին մեկնարկեց «Հանրային կապերի /PR/ դպրոցը»: 
«Հանրային կապերի դպրոցը» ուսուցողական ծրագիր է, որը նպատակ է հետապնդում մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: 
Դպրոցի խնդիրն է.
• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,
• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,
• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,
• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը:
Եռամսյա դպրոցի ունկնդիրները անվճար ծանոթանալու են Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում ունկնդրելու են ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց (նախագահների և նախարարների մամուլի քարտուղարներ, գերատեսչությունների հանրային կապերի ստորաբաժանումների պատասխանատուներ և այլք) ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:
«PR դպրոցի» առաջին բանախոսն էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, արվեստագիտության թեկնածու, 1992-94 թթ. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը:
Ծրագրին աջակցում է «Փաստաբանական դպրոց» հիմնադրամը:

Комментариев нет:

Отправить комментарий