среда, 19 марта 2014 г.
вторник, 4 марта 2014 г.
Հասարակական նախագծերը իրականացվում են
Սաստիկ ցուրտ, մութ, մռայլ ձմռանը հաջորդում է մի լուսավոր, շատ լուսավոր մի եղանակ՝ գարունը, իմ ամենասիրած եղանակը: Գարունն ինձ համար ամեն ինչ է, մի ամբողջ կյանք, նոր կյանքի սկիզբ, հրաշք մի եղանակ, երբ նոր կյանք են առնում ծաղիկներն ու ծառերը, երբ հողը հանգիստ խոր շունչ է քաշում: Ինչպես կարող ես այս ամենը տեսնել, զգալ և փակվել սառը պատերով սենյակում և ոչինչ չանել:
Փետրվարի սկզբից, երբ ուժեղ անձրևից հետո ձյունը հալվեց և երկնքում շողաց արևի առաջին ճառագայթները Միջին դպրոցի սովորողների հետ միասին դուրս եկանք բակ և հասարակական նախագծերը նոր շունչ ստացան: Ամեն օր հերթապահ դասարանի հետ միասին շրջում ենք դպրոցի տարածքներով, ներքին բակերով և տարածքն ազատում ենք աղբից: Փոցխեցինք մեզ պատկանող պարտեզները, փխրեցրեցինք հողն ու պատրաստեցինք ծառատունկի համար: Հատուկ խնամք էր պահանջում մեր վարդաստանը, որոնց խնամքով էտեցիք, ջրեցինք: Անչափ ուրախացանք, որ Էկոտուր 2014-ը մրցույթ հայտարարեց: Եվ անսահման էր մեր ուրախությունը, որ սովորաղներն իրենք էին նախաձեռնություններով հանդես գալիս: Մենք ունենք չորս նախագիծ, որոնք պետք է անպայման հասցնենք ավարտին: Ընթերցասրահի ներքին բակն ու շրջակա բակերի էկոնախագծերը վերջացնելուց հետո պետք է էկո նախագիծը տեղափոխենք Ծիծեռնակաբերդի այգի, քանի որ ապրիլի 24-ից հետո հաստատ մաքրման կարիք կլինի:
Սովորողները աշխատում են անդադար, մենք համոզված ենք, որ կհաղթենք և կստանանք Վրաստան մեկնելու ուղեգիրը:
суббота, 11 января 2014 г.
Երբ ուզում էի սկսել դիջիպատումս, կարծում էի ասելիք չեմ ունենա, կարծում էի քիչ եմ աշխատել կամ ձեռքբերումներս այդքան էլ նշանակալից չեն: Սակայն, երբ սկսեցի մտքերս ի մի բերել, հասկացա, որ տարին բավականին բովանդակալից է եղել. չէի մտաբերում, քանի որ գործը արել եմ սիրով , հոգատարությամբ և հետևողականությամբ:
Դիջիպատումս ուզում եմ սկսել բոլորիս համար ամենակարևոր ձեռքբերումով. դա անհետացող պատերն էին: Նրանց եկան փոխարինելու ազատ, արևոտ, լուսավոր ու ընդարձակ տարածքները, որից հետո՝ ապակեպատ լսարանները: Իմ ամենակարևոր ձեռքբերումը դա «Բակը՝ կրթական միջավայր» նախագծի իրականացումն էր: Մեծ ձեռքբերում եմ համարում նաև ընկեր Քաջիկի հետ խաղաղ, հանգիստ աշխատելը, չեմ կարող չնշել, որ նա մեզ շատ է օգնել իր բազմափորձ խորհուրդներով: Սովորողների հետ միասին համառ աշխատանքի արդյունքում ունեցանք մի չքնաղ վարդանոց, որտեղ կյանք են առել 500-ից ավելի վարդեր և ամեն աշխատանքային առավոտ մեր աչքն են շոյում և էսթետիկական հաճույք պատճառում: Ես իրոք հիացած և ոգևորված եմ այս նախագծով, որովհետև ես երբեք չէի պատկերացնի սեփական բակ, այգի կամ հողամաս չունեցող մեկը, ով երբեք բահ ու փոցխ չի բռնել, նման նախագծի պատասխանատվություն ստանձնի: Այ սա է իսկական ձեռքբերումը: Այս նախագիծը շարունակական է. իմ կարծիքով սա նույնիսկ երկարաժամկետ չի կարելի համարել, քանի որ բնությունը կյանք է , իսկ կյանքը անընդհատ շարունակվում է:
Այս նույն եռանդով սկսելու ենք մեր մարզադաշտերի կանաչապատման, գարնանային շին աշխատանքները , քանի որ կանաչ տարածքներ ունենալը և գորշ ասֆալտից ազատվելը բոլորիս երազանքն է:
2014թ.-ի հանրակրթական Դիջիթեք միջազգային ստուգատեսի պատասխանատու դպրոցը Միջին դպրոցն է , որին շատ լուրջ ենք պատրաստվում և մեզ մաղթում եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
Այս ուսումնական տարում ինձ է վստահվել 7-8-րդ դասարանների կազմակերպչի աշխատանքը, շնորհակալ եմ վստահության համար: Ունեցել ենք բազմաթիվ ուսումնական ճամփորդություններ : Բավական ակտիվ , շնորհալի սովորողների խումբ է, որը առավել պարտավորեցնող է:

Խնդրում և առաջարկում եմ աշխատանքային որակյալ նոր գործիքներ ձեռք բերել
Подписаться на:
Сообщения (Atom)