пятница, 3 апреля 2020 г.

Երաժշտական նախագիծ

Կաքավիկ 
Սա այն հազվագյուտ երգերից է, որ գրել է Կոմիտասը, և այն ժողովրդական երգի ուժ է ստացել ու տարածվել: Խոսքերի հեղինակը Հովհաննես Թումանյանն է: Թումանյանը այն գրել է ժողովրդական բանահյուսության հիմքով:
Աղբյուր՝ Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. I, «Հայաստան» հրատ., Երևան, 1969:

Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին #2

Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին # 2

Կրթությունը պետք չէ ընկալել որպես ուղղակի դպրոց կամ համալսարան։ Ի ծնե մենք սովորում ենք, կյանքի վերաբերյալ մեր առաջին գիտելիքները ձեռք ենք բերում՝ ընդօրինակելով մյուսներին, այնուհետև, արդեն ավելի մեծ տարիքում, ծանոթանում ենք կրթական այլ աղբյուրներին, ինչպիսիք են գրքերն ու ֆիլմերը։ Սրան գումարած նաև կենցաղային ամենապարզ շփումները, որոնք ևս ունեն կրթական բաղադրիչ։ Արի՛ հիշենք, թե քանի տասնյակ անգամներ ենք իմացել նոր բան մեր ընկերներից․ դա ևս գիտելիք ձեռք բերելու ուղի է։
Ինքնամեկուսացման այս շրջանում ևս կարող ենք սովորել, ձեռք բերել նոր հմտություններ , կարողություններ, մեզ փորձել խոհանոցում, մարզվել, նկարել, երգել,պարել, վերանորոգել քո սենյակը: Հենց այս մասին են պատմում  Ավագ դպրոցի սովորողները  առաջին և այս թողարկումներում

  1. Շուշան Պետրոսյան
  2. Մանե Գյոզալյան
  3. Գագիկ Խուդոյան
  4. Մանե Ժամհարյան
  5. Արեն Պողոսյան 
  6. Մարգարիտա Գրիգորյան
  7. Ինեսսա Փանոսյան
  8. Գեղամ Քեշիշյան
  9. Եվա Բերբերյան
  10. Սևակ Սահակյան
  11. Գեղամ Քեշիշյան
  12. Արա Շահվերդյան
  13. Սահակյան Լևոն
  14. Վարազդատ Փաշոյան
  15. Աննա Ստեփանյան
  16. Յուրա Մովսիսյան
  17. Լիանա Մելքոնյան
  18. Անգելինա Արզումանյան
  19. Հարութ Մնացականյան
  20. Լիլիթ Գաբրիելյան

Խոհանոցում սեբաստացիներն են

Ընտանեկան Խոհարարություն,

четверг, 2 апреля 2020 г.

Արի պարենք

                            Արի պարենք 

Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Որպեսզի  չմոռանանք մեր ազգային պարերը առաջարկում եմ միանալ  «Արի պարենք »  նախագծին: 
Տեսագրությունները կարող եք ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին. L.sargsyan@mskh.am

 Հայկական ազգային 12 ոտք պարն իր անվանումը ստացել է պարաքայլերի քանակից: Այս պարը պարել են հարսանիքների և ուխտագնացությունների ժամանակ, սակայն ժամանակի հետ այն կորցրել է իր ծիսական նշանակությունը:

Մայրոքե
 Սասունի շրջանի պար է։Մայրոքե, թարս պար։ Ինչպես բոլոր թարս պարերը, այնպես էլ Մայրոքեն պարելիս գնում են դեպի ձախ։ Այսինքն դա խորհրդանշում է, որ «գործը թարս է գնացել»: Պարն ունի 3 տարբերակ, յուրաքանչյուր տարբերակը իր յուրահատկությամբ։
11-րդ դասարանի սովորող Արեն պողոսյանը առաջարկում է պարել «Մայրոքե»

вторник, 31 марта 2020 г.

Ինքնամեկուսացված մարզիկները


11-րդ դասարանի սովորողներ Արև, Լուսին Տեր-Դավթեան քույրիկները Muay Thai թաիլանդական մարտարվեստի բազմակի չեմպիոններ են և առաջարկում են մարզվելու իրենց տարբերակը:

Մարզվենք միասին



Ավագ դպրոցի ծրագրի ղեկավար Մարթա Ասատրյանը իր օրինակով մշտապես ոգևորում է սովորողներին: Այս անգամ ևս առաջարկում է մնալ տանը, մարզվել, լինել առողջ


«Վահան Ասատրյան» մրցանակին արժանացած, «Ասպետ» ռազմամարզական ճամբարում սեղանի թենիսի առաջնությունից I տեղ գրաված Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Սևակ Սահակյանը առաջարկում է մարզվել միասին











«Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը:
Այս անգամ նախագծին է միացել Ինգա Բաբայանը 11- րդ դասարանի սովորող:




среда, 25 марта 2020 г.

Սեբաստացիների օրագիր

Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին

Մնացեք տանը և սովորեք, քանի որ մեզ շրջապատող ամեն ինչ շատ արագ է զարգանում, իսկ մենք միշտ սովորելու տեղ ունենք։