четверг, 19 марта 2015 г.


Armenian PR association scientific-informational NGO
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին մեկնարկեց «Հանրային կապերի /PR/ դպրոցը»: 
«Հանրային կապերի դպրոցը» ուսուցողական ծրագիր է, որը նպատակ է հետապնդում մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: 
Դպրոցի խնդիրն է.
• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,
• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,
• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,
• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը:
Եռամսյա դպրոցի ունկնդիրները անվճար ծանոթանալու են Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում ունկնդրելու են ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց (նախագահների և նախարարների մամուլի քարտուղարներ, գերատեսչությունների հանրային կապերի ստորաբաժանումների պատասխանատուներ և այլք) ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:
«PR դպրոցի» առաջին բանախոսն էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, արվեստագիտության թեկնածու, 1992-94 թթ. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը:
Ծրագրին աջակցում է «Փաստաբանական դպրոց» հիմնադրամը:

среда, 21 января 2015 г.




Ձմեռային ճամբարի նախագիծ
օր 1 19-01-2015-23-01-2015

9.00-9.30 ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Դիջիթեքյան անվանակարգերի քննարկում
11.00-12.30 երգ-պար
13.00-14.00 աշխատանք ջոկատում


9.00-9.30 ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Դիջիթեքյան նյութերի թողարկում
11.00-14.00 սահադաշտ


9.00-9.30 ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Դիջիթեքյան նյութերի թողարկում
11.00-14.00 Սինեմա Սթար՝ ֆիլմի դիտում


9.00-9.30 ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Դիջիթեքյան նյութերի դիտում, քննարկում
11.00-12.30 ընտրություն
13.00-14.00 խաղում ենք ջոկատում 


9.00-9.30 ընդհանուր պարապմունք
9.30-11.00 Դիջիթեքյան նյութերի դիտում, քննարկում
11.00-14.00 այցելություն թանգարան







Ճամբարային հրաշալի օր


















пятница, 18 июля 2014 г.

http://youtu.be/j28DRbXo4v0


                                                    Արեգի ու Անժելինայի արկածները
Պատմում է Նելլի Գսպոյանը
Ամառային արձակուրդը Նոր դպրոցի ճամբարականների համար անցնում է ուրախ, հետաքրքիր ու արդյունավետ: Իսկ մեր ճամբարականներն ոչ միայն սեբաստացիներ, այլ դպրոցականներ են, այլ նաև մեզ հյուր եկած Հոլանդիայից՝ Անժելինան և Բելգիայից՝ Արեգը:
  Թերևս մի փոքր Արեգի համար դժվար է լինում խոսել հայերեն, այնուամենայնիվ մենք փորձում ենք հասկանալ միմիանց և ինչու ոչ նաև սովորել լեզուներ:
  Մեկ շաբաթ է ինչ նրանք այցելում են Նոր դպրոցի ճամբար, բայց արդեն հասցրել են ձեռք բերել շատ ընկերներ:
  Ճամբարը նրանց համար անցնում է շատ հետաքրքիր: Երկուսն էլ գրեթե ունեն նույն սիրելի զբաղմունքները, իսկ խոսքը ավելի շատ վերաբերվում է նկարչությանը: Նրանք մյուսների հետ հավասար ակտիվորեն մասնակցում են ճամբարային գործունեությանը՝ խաղում, սովորում պարեր, ճամփորդում և իհարկե լողում, այ դա արդեն բոլորի կողմից շա~տ սիրելի ժամն է:
Գտնվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատերից ներս, իրեն Սեբաստացի է զգում յուրաքանչյուրը:

четверг, 17 июля 2014 г.

17.07.2014 Նոր դպրոցի բազմալեզու ճամբարը կներկայացնի օտարերկրյա ճամբարականներին











Ծանոթացեք բազմալեզու ճամբարի հուլիսի 18-ի ծրագրին
10-00-10-30-ընդհանուր պարապմունք

10-30-11.00-միաջավայրի խնամք

11.00-11-30 նախաճաշ

11-30 -13-00 - զբոսանք, Ֆուտբոլային հանդիպում հարևան խաղահրապարակում   

13,00-14-00- Լող

14-00-14-20- ճաշ

14.20- 15.00 — ֆիլմ-մուլտֆիլմի, մեդիանյութերի դիտում, ընթերցանություն, բառախաղ

15.00-16.00 – լող