четверг, 18 апреля 2019 г.

Ընդհանուր պարապմունք 22-25



Ապրիլի 22. 9.00-9.15

Ծրագրում.




  • Եղիշե Չարենց «Ամբոխները խելագարված». Տաթև Աբրահամյան
  • «Իսկական հարսանիք» նախագծով«Նինըմ-նինըմ». Աննա Երիցյան
  • Պարուսուցում «Սղերդի քոչարի». Հայարփի Անանյան




Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում —
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա —
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։-
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի —
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։



Ապրիլի 23 9.00-9.15

Ծրագրում.

  • Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  • Ուսումնական պատարգ նախագծով երգուսուցում «Հայրապետական մաղթերգ». Հասմիկ Մելքոնյան
  • Զատկական ծիսական երգ. «Ցորեն եմ ցանել»
  • Եղիշե Չարենց «Ո՞վ կհանդիպի»
  • Պարի ուսուցանում «Լիկիլի». Հայարփի Անանյան


Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: –
– Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …




Ապրիլի 25 9.00-9.15

Ծրագրում.
Միասնական կատարում


  • Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  • Միասնական կատարում . Ո՛վ Հայոց աշխարհ», Մակար Եկմալյան. Հասմիկ Մելքոնյան 
  • Միասնական ընթերցանություն. Կոմիտաս. 
  • Աշխատանքային երգ Մկրտիչ Պեշիկթաշլյանը «Եղբայր եմք մեք». Սյուզի Մարգարյան.




  • Ի բյուր ձայնից բնության շքեղ
    Թե երգ թռչին սիրողաբար,
    Մատունք կուսին ամենագեղ
    Թե որ զարնեն փափուկ քնար,
    Չունին ձայն մը այնքան սիրուն,
    Քան զանձկալի եղբայր անուն։

    Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
    Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
    Զհունձ բարյաց երկինս հանենք,
    Որ կյանք առնուն հայոց դաշտեր։
    Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
    Քան զանձկալի եղբայր անուն։


    Միասնական պարեր «Բուլուլ». Աննա Երիցյան, Հասմիկ Գրիգորյան

    Հով ու ծով սեր
    Կապույտ երկինքն էր եռում,


    Կարմիր երկիրն էր ջեռում.
    Հուր ու Հարավ հևուհև
    Թախիծ ու տոթ էր բերում։

    Հոգիս եկավ հովի պես,
    Սերը սրտում ծովի պես.
    Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,
    Քեզ սիրելու եկա ես։

    Վարդ ու քրքում էր բուրեց.
    Սիրտս սրտում գուրգուրեց.
    Արև-Լուսին պագերով՝
    Երազ-երազ համբուրեց։

    Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
    Ծամեր բացավ ու փռեց.
    Ստինք-ստինք փարելով՝
    Հույզս մարավ ու լռեց։

    Ճանապարհ

    Բարակ ուղին սողալով,
    Ոտի տակին դողալով,
    Ճամփի ծայրին բուսել է
    Կյանքի ծառը շողալով։

    Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
    Այս ճանապարհն Անհունի․․․
    Մարդու, բույսի, գազանի
    Եվ թևավոր թռչունի։


    Ապրիլի 26 9.00-9.30


    Հեղինակային կրթական բաց ցանցի ներկայացման ընդհանուր պարապմունք



    Պարի պատասխանատուներ՝ Հասմիկ Գրիգորյան, Հայարփի Անանյան

    Комментариев нет:

    Отправить комментарий