Սեպտեմբերի 15-17
Նախապատրաստական փուլ
Փորձիր պարզել՝
- որտեղ է գտնվում Հրազդան գետի ակունքը
- քարտեզագրել տեղանքը
Քարտեզագրումը՝ Դավիթ Գևորգյանի, 11-րդ դաս.
Կարդա և ներկայացրու՝
- Սևանա լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ: Կարդա այդ գետերի մասին, բանավոր վերապատմիր:
- Սևանա լճից սկիզբ է առնում միայն մեկը` Հրազդան գետը: Այդ գետի մասին քո իմացածը գրավոր ներկայացրու:
Երթուղին՝ Երևան-Հրազդան գետի ակունք-Սևանա լիճ, «Ժայռ» ռազմամարզական ճամբար-Երևան
- այցելություն Հրազդան գետի ակունք
- այցելություն «Ժայռ» ռազմամարզական ճամբար
«Գետը քաղաքում» նախագծի հիմնական փուլ. հայրենագիտական ճամփորդություն Հրազդան գետի ակունք
Բարձունքի հաղթահարում. Արտանիշ
Նպատակը`
Ծանոթանալ Սևանա լճից Հրազդան գետի սկզբնավորման հատվածին, բնապահպանական խնդիրներին, իրականացնել էկոլոգիական աշխատանք:
Ճամփորդությունից հետո
- սովորողները ներկայացնում են նյութեր, պատումներ
- Սևանի մասին ստեղծագործում են սովորողները
- պատասխանատուները ներկայացնում են հաշվետվություն
- անգլերենով էլեկտրոնային ուղեցույց Սիլվա Հարությունյան